02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է”. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց թերթի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 1990թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

“Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին: “Բոլորը խոսում են բանակցային նոր պատուհանի բացման մասին: Պատուհանը բացվում է, բայց Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կա՛մ բաց պատուհանի վրա չկրակեն, կա՛մ այդ պատուհանները փակվեն”,-ասել է Բաբայանը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ