20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2014

Ուկրաինայի նախագահի ընտանիքը միացել է “սառցե դույլ” ակցիային /վիդեո/

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինն ու երեխաները եւս միացել են ամբողջ աշխարհը գրաված «սառցե դույլ» ակցիային: Նախագահի երեք երեխաները` Ալեքսանդրան, Եվգենիան եւ Միխայիլը հերթով իրար վրա ջուր են լցրել, ապա «ջրել են» իրենց մորը` Մարինային:  Դրանից հետո նախագահի ընտանիքը փող է փոխանցել վիրավոր զինվորներին օգնող կազմակերպությանը:

Որևէ մեկի վերադարձին դեմ չեմ. ՀՅԴ-ը կսատարի՞ Քոչարյանին

”Ես որևէ մեկի վերադարձին դեմ չեմ, ինչո՞ւ էին հեռացել, որ հիմա էլ պիտի վերադառնան”,-ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես կվերաբերի, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն: ”Թող միշտ էլ լինեն քաղաքական դաշտում և իրենց փորձը, գիտելիքներն ի նպաստ բերեն մեր երկրի, ժողովրդի համար”,-հավելեց նա: Հարցին, թե […]

Քոչարյանը չի վերադառնա /վիդեո/

՛՛Քոչարյանը հայտնվում է միշտ հարկավոր ժամանակին:Դա լինում է կամ քաղաքական ցիկլի ամփոփման ժամանակ կամ նոր քաղաքական ցիկլից առաջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՛՛Նոր ազատական’’  քաղաքական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սն Սուրենյանցը: Ըստ Սուրենյանցի ՀՀ երկրորդ նախագահը արդեն կորցրել է վերադառնալու շանսը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ. ֆրանսիացի պատգամավոր

  2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի պատվիրակություն Բրյունո լը Ռուի գլխավորությամբ:ը: Այսօր համատեղ ասուլիսում ՀՀԿ խմբակցության […]

Մխիթարանը պատրաստ է Եվրո 2016-ի մեկնարկին

‘’Պատրաստ եմ Եվրո 2016-ի որակավորման փուլի մեկնարկին։ Առա՛ջ Հայաստան’’, – ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի խմբային փուլում իր առաջին հանդիպումը կանցկացնի այս կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։ Այդ օրը մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։

Կոալիցիայից դուրս չէինք գա էլի. Ռուստամյան /վիդեո/

”Ոչ, ՀՅԴ-ն ոչ մի կերպ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել: Այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ կետերն էինք ներկայացնում”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան` հնարավոր է ՀՅԴ-ը կոալիցիա կազմի իշխող կուսակցության հետ` հաշվի առնելով, որ քառյակից միակ ուժն է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ”Այն ժամանակ էլ ասեցին` ՀՅԴ-ն […]

Միջկուսակցական քաղաքական ֆորում՝ ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությամբ

Սեպտեմբերի 5-ին  մեկնարկել է «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն։ Այն անցկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։ Ծրագիրն իրականացնելու հնարավորությունը ՀՀԿ երիտասարդական կառույցը ստացել է՝ հաղթելով «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հայտարարած մրցույթում։  Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Կոնրադ […]

Հայաստան կայցելի Ավստրիայի արտաքին գործերի նախարարը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։ Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նույն օրը Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք […]

ՀՀԿ-ն քննարկե՞լ է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը

ՀՀԿ-ը դեռևս չի քննարկել Սյունիքի նոր մարզպետի հարցը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. ”Կուսակցությունը կքննարկի, երբ որոշում կայացնի, բոլորդ կիմանաք”,-նշեց նա: Շարմազանովն ընդգծեց, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է շատ պատասխանատու պաշտոնի, և հույս հայտնեց, որ նոր պաշտոնում ևս կարդարացնի իրեն: Հարցին` ցանկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի