16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ. ֆրանսիացի պատգամավոր

  2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի պատվիրակություն Բրյունո լը Ռուի գլխավորությամբ:ը: Այսօր համատեղ ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կարևոր է ”Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող խորհրդականների այցը Հայաստան: Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշւմ, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ”,- նշեց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ֆրանսիացի խորհրդականները միշտ եղել են հայ դատի կողքին, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի կողքին: ”Ժան Ժորեսը առաջին քաղաքական գործիչներից էր, ով ամենաբարձր ամբիոններից խոսեց Հայոց ցեղասպանության խնդրի մասին”: Ֆրանսիայի խորհրդարանի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենց կուսակցության անվանի քաղաքական գորչի` Ժան Ժորեսի մահվան հարյուր ամյա տարելիցը լավ պատրվակ էր` արժևորելու Հայաստանիո ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները:

Հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, և Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացած հայ ռազմագերու փաստին, Բրյունո լը Ռուն նախ նշեց, որ չի ցանկանում ընդհանուր գնահատականներ հնչեցնել: ”Կցանկանայի, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները աշխատանքներ տանեին այդ խնդրի լուծման ուղղությամբ, պարզապես ես իմ անհանգստությունն եմ հայտնում սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման ուղղությամբ: Ես խոսել եմ նաև Կարեն Պետրոսյանի անհետացման փաստի մասին: Այն, ինչ տեղի է ունենում այսօր , որևէ հույս, որ կլինի, այս տիպի խնդիրներին, ցավոք, չկա”,- ասաց ֆրանսիացի խորհրդականը:

Հարցին, թե ինչպես կարձագանքի լուրերին, որ Ֆրանսիան Հայց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև չի ընդունում Թուրքիայի ճնծման տակ, խորհրդականը պատասխանեց, որ Ֆրանսիան հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ: Նա նկատեց, որ  Հայոց ցեղասպանության ճանաչումը ժխտող օրինագծի ընդունման համար քաղաքական առումով խնդիրներ չկան, առկա են միայն իրավական խնդիրներ, որ օրինագծի ընդւոնումը չսահմանափակի ազատ արտահայտման իրավունքը: ”Ինչևէ, Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ, և կարևոր է, որ այդ խնդիրների լուծումները չխանգարեն այդ հարաբերություններին”,-եզրափակեց Բրյունո լը Ռուին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ