18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միջկուսակցական քաղաքական ֆորում՝ ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությամբ

Սեպտեմբերի 5-ին  մեկնարկել է «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն։ Այն անցկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։ Ծրագիրն իրականացնելու հնարավորությունը ՀՀԿ երիտասարդական կառույցը ստացել է՝ հաղթելով «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հայտարարած մրցույթում։ 

Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ ՀՀԿ ԵԿ համագործակցությունը խորն արմատներ ունի։ «Գերմանական քաղաքական հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցի շրջանակներում արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ծրագիրը: Ընդ որում, որոշումը կայացնում է միջազգային ժյուրին, իսկ ծրագիրն անցկացվում է Վրաստանում, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժեր»,- նշեց Կարեն Ավագյանը:

Ֆորումի բացառիկությունն այն է, որ մասնակիցների շարքում են ոչ միայն խորհրդարանական և արտախորհրդարանական իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլև քաղաքացիական շարժումները:

Միջոցառման ընթացում նախատեսված են դասախոսություններ` բանակցային արվեստի, PR-ի, ԶԼՄ-ների հետ աշխատանքների և հանրային խոսքի հմտությունների վերաբերյալ: Մասնակիցները հանդիպում կունենան նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանի հետ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է թեմատիկ քննարկում՝ «համաշխարհային սրճարան» տեխնիկայի կիրառմամբ, որը ենթադրում է խնդիրների համակողմանի վերհանում և անկաշկանդ շփում ոչ ֆորմալ միջավայրում:

«Մենք որոշեցինք փորձել համախմբել բոլոր քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչներին` ստեղծելու Հայաստանի ապագայի մեր տեսլականը: Քանի որ ծրագրի հաղթանակը ապահովվել է ՀՀԿ ԵԿ-ի թիմային աշխատանքի շնորհիվ, մենք փորձում ենք այդ մթնոլորտով վարակել մեր գործընկերներին: Անկախ նրանից, թե ֆորումի արդյունքում կոնկրետ ինչ գաղափարներ կծնվեն, վստահ եմ, որ դրանք լցված են լինելու երիտասարդությանը բնորոշ նորարարական մտածողությամբ»,-նշեց ՀՀԿ ԵԿ անդամ, ծրագրի կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը:

 

ՀՀԿերիտասարդականկազմակերպություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ