20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2014

Պատգամավորը հարձակվել է քաղաքապետի վրա /վիդեո/

՛՛Կիեւսովետի՛՛ նիստի ժամանակ վեճ է բռնկվել, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի։ Քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկն անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով` փորձել է հարձակվել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի վրա, տեղեկացնում է Life News-ը։ Արմատական կուսակցության համախոհ եւ ՛՛Ազով՛՛ հատուկ գումարտակի նախկին անդամ Իգոր Մոսիյչուկին դուր չի եկել, որ Կլիչկոն չի ընդունել նիստի օրակարգը փոխելու իր […]

Ականի պայթյունից տուժած Վարդան Ավագյանի վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզում երեկ ականի պայթյունից տուժած Վարդան Ավագյանը գտնվում է  Բերդ քաղաքի հոսպիտալում: Henaran.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ավագյանի վիճակն այս պահին կայուն ծանր է, սակայն նա ապաքինվում է: Հիշեցնենք, որ երեկ ժամը 11:00-ի սահմաններում Տավուշի մարզում կրկին ական է պայթել: Այս անգամ տուժել է Նորաշեն գյուղի բնակիչ, լեյտենանտ Վարդան Ավագյանը:

ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը` Քերրի-Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, ամփոփելով երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.   “Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Պետքարտուղար Քերին իր խորը մտահոգությունները հայտնեց վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած […]

Ազատման դիմում է ներկայացրել

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. ՛՛Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ:  Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին […]

Քաղաքականությունից՝ լիրիկա

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անակնկալ հրաժարականը բուռն քննարկումների առիթ է դարձել ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական կայքում: Օգտատեր Մանե Ծատրյանը նկատել է, որ սյունեցիների ուրախությունն ու մեծ ակնկալիքները շատ կարճ տեւեցին:   Օգտատեր Գայանե Ղազարյանը գրել է. “Շատ հոգատար, նվիրումով եւ ազնիվ աշխատեց: Ափսոս, մեզանից գնաց, բայց գուցե լավն էր սա էր: Աստված քեզ հետ, Վահե Հակոբյան”: Համլետ […]

Վերացվել է պանրի, թթվասերի որոշ տեսակների արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ ՛՛Արմեն Սուքիասյանի՛՛ պանրի արտադրամասի կողմից արտադրված ՛՛Լոռի՛՛ պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:  Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները […]

Զավեշտալի իրավիճակ. Ալիեւը չզսպեց ծիծաղը /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցած  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ջոն Քերրին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չնկատելով Ալիեւին եւ թողնելով մեջքի հետեւում: Տեսանյութը` Panorama.am-ի:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-ին և 7-ին կնվազի 2-3 աստիճանով: 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդյունավետ է եղել. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով երեկ Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում, տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Քերի եռակողմ հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ այդ հանդիպումն արդյունավետ է եղել:  «Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի