11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը` Քերրի-Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, ամփոփելով երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.  

“Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Պետքարտուղար Քերին իր խորը մտահոգությունները հայտնեց վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած բռնությունների աճի հետ կապված, որոնք աչքի ընկան 1994 թվականի հրադադարից հետո: ԱՄՆ-ը հավատացած է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղություն և բարգավաճում կբերի երկու երկրների ժողովուրդներին` նպաստելով Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը: Պետքարտուղար Քերին կոչ է արել նախագահներին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ