15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքականությունից՝ լիրիկա

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անակնկալ հրաժարականը բուռն քննարկումների առիթ է դարձել ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական կայքում: Օգտատեր Մանե Ծատրյանը նկատել է, որ սյունեցիների ուրախությունն ու մեծ ակնկալիքները շատ կարճ տեւեցին:  

Օգտատեր Գայանե Ղազարյանը գրել է. “Շատ հոգատար, նվիրումով եւ ազնիվ աշխատեց: Ափսոս, մեզանից գնաց, բայց գուցե լավն էր սա էր: Աստված քեզ հետ, Վահե Հակոբյան”:

Համլետ Ալեքսանյանն էլ է ափսոսում, թեեւ հարգում է Վահե Հակոբյանի որոշումը: “Դուք եք որոշել, թող միշտ բարին ուղեկցի ձեզ, բարի երթ”,-գրել է օգտատերը: 

“Սյունիքին արժանի մարզպետ էր”,-գրել է Լիա Ավան:

Մեկ այլ օգտատեր Արթուր Գաբրիելյանը ամենայն բարիք մաղթելով Վահե Հակոբյանին՝ գրել է. “Համո Սահյան շատ եք սիրում: Սահյան սիրողը չէր կարող վատ մարդ լիներ: Մնաք բարով”,-գրել է Արթուր Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը նշանակվել է ջրային պետական կոմիտեի նախագահ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ