20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2014

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզիմեր երկկողմ կապերն էլ […]

Վերսկսում է

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործելու  է «Ուղիղ կապ», որի  ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն են լինելու Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ  Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության […]

Կադրային փոփոխությունները կշարունակվե՞ն /վիդեո/

՛՛Ընդհանուր առմամբ Հանրապետայանը նախօրոք չի որոշում, թե ինչ կադրային փոփոխություններ ունի, և մենք փաթեթով կադրային փոփոխություններ չենք անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք ապագայում կադրային փոփոխությունները կշարունակվեն: ՛՛Անհրաժեշտությունը կլինի, նորից կանդրադառնանք կադրային փոփոխություններին, չի լինի, կաշխատենք, որովհետև սա գործընթաց է՛՛,-հավելեց նա: Պատգամավորը հիշեցրեց՝  նոր կառավարություն է ձևավորվել, […]

Դատապարտեցին աշխատավայրում սեքսով զբաղվելու համար

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում դատապարտել են երկու դատավորի սխալ պահվածքի համար: Քննության տվյալներով` դատավորներից մեկը` Սքոթ Շտայները, 2012-ին աշխատավայրում սեռական հարաբերությունների մեջ է մտել դատարանի աշխատակցուհիներից մեկի հետ: Բայց այդ, նա ինտիմ կապի մեջ է եղել փաստաբաններից մեկի հետ, եւ նրանք թաքուն համագործակցել են դատավարությունների ընթացքում:  Դատավոր Կորի Վուդվորդն էլ սեռական կապի մեջ է եղել իր […]

Արմեն Մուրադյանն այցելեց ՛՛Մուրացան՛՛ համալսարանական հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության,  էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային […]

Այս տարի խաղողի բերքը որակյալ է. Ս. Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանըև Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին: Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի […]

Քաղաքական խաղ, որ կոչվում է՝ 12 պահանջ. քաղաքագետ

’Նոր ազատական’’  քաղաքական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատական տվեց ներքաղաքական դաշտին , այն համարելով մանկական խաղ, որը կոչվում է ՛՛տասներկու պահանջ՛՛: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Պատահարներ Երևանում և Աբովյանում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ***   Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]

Նախկին ընկերուհուն կապել է մահճակալին եւ ծեծել օրեր շարունակ

Մոսկովյան շրջանի Պուշկինո քաղաքում 30-ամյա տղամարդը փախցրել է 21-ամյա աղջկան, կապել նրան մահճակալին ու օրեր շարունակ ծեծի է ենթարկել: նման արարքի տղամարդը դիմել է այն բանից հետո, երբ աղջիկը որոշել է խզել իրենց սիրային կապը:  Աղջկան փրկել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իսկ ոստիկանություն դիմած է եղել աղջկա ընկերուհին: Տղամարդը ձերբակալված է, նրան մի քանի տարվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի