18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այս տարի խաղողի բերքը որակյալ է. Ս. Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանըև Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:

Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000  տոննա խաղող,  մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի  նախորդ տարվա մակարդակը:  Անցյալ տարի մթերվել է  167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է  և կազմում է մոտավորապես  200 000 տոննա:  Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն  երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել  է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 Նախարարը հավելել է նաև, որ սեպտեմբերի 8-ից մյուս գործարանները ևս  մթերումներ կիրականացնեն, իսկ սեպտեմբերի 10-ից բոլոր գործարաններում  կսկսվի  խաղողի մթերումները:  Որոշ մթերողներ պատրաստակամություն են հայտնել ընդունել  անսահմանափակ քանակությամբ խաղող:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լիահույս է,  որ մթերումը սահուն կընթանա և մինչև վերջին կիլոգրամ  խաղողը կմթերվի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ