17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Մուրադյանն այցելեց ՛՛Մուրացան՛՛ համալսարանական հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության,  էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման,  Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, քիմիաթերապիայի, խաղաթերապիայի կլինիկաները,  հիշողության խանգարման կենտրոնը, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, իմունաբանական, բակտերիոլոգիական և այլ քննություններ:

Հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11 000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում է նաև  բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Իրականացվում է նաև ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն:

2004 թվականից գործող  խաղաթերապիայի սենյակում նախարարի այցելության ժամանակ բուժում ստացող երեխաները նկարում էին: Արմեն Մուրադյանը  կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկեց երեխաների  աշխատանքներից բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` ստացված հասույթն ուղղելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելուն։

Խաղաթերապիայի սենյակում ջերմ և անկաշկանդ մթնոլորտ էր։ Դա, ինչ խոսք, նպաստում է հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն, միմյանց նկատմամբ առավել հոգատար լինելուն:

2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում PMU InterLife կազմակերպության ծրագրի շրջանակում պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացվում է «Ընտանեկան կենտրոն» կրթական և զարգացման ծրագիրը` հիմնականում ծնողների շրջանում։

Հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցեց  ուսանողների հետ,  հետաքրքրվեց նրանց մասնագիտացմամբ: Ուսանողներից  շատերն արդեն կողմնորոշվել էին իրենց մասնագիտության ընտրության մեջ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպեց նաև Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողներին:

Նախարարին ներկայացվեց հիվանդանոցի ավտոնոմէլեկտրասնուցման համակարգը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ