17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կադրային փոփոխությունները կշարունակվե՞ն /վիդեո/

՛՛Ընդհանուր առմամբ Հանրապետայանը նախօրոք չի որոշում, թե ինչ կադրային փոփոխություններ ունի, և մենք փաթեթով կադրային փոփոխություններ չենք անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք ապագայում կադրային փոփոխությունները կշարունակվեն: ՛՛Անհրաժեշտությունը կլինի, նորից կանդրադառնանք կադրային փոփոխություններին, չի լինի, կաշխատենք, որովհետև սա գործընթաց է՛՛,-հավելեց նա:

Պատգամավորը հիշեցրեց՝  նոր կառավարություն է ձևավորվել, իսկ նոր կառավարության ձևավորման ընթացքում նոր պահանջներ ու խնդիրներ են առաջանում, և ըստ այդմ էլ որոշվում է՝ ով որտեղ ավելի պիտանի է: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Վահե Հակոբյանն ու նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, իսկ նախկին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական վարչության պետ:

՛՛Սյունիքի մարզպետը դրսում չի մնացել, երևի մտածել են, որ իրեն ավելի համապատասխան աշխատանք կլինի ,և նա այդտեղ ավելի արդյունավետ կաշխատի՛՛,-ընդգծեց Բաղդասարյանն ու միաժամանակ նկատեց. ՛՛Ինձ թվում է, որ դրանք դեռ կշարունակվեն, կարող են ռոտացիաներ լինել, ինչ-որ ազատումներ, նոր նշանակումներ: Սա սովորական գործընթաց է: Համենայն դեպս մենք կադրային ջարդ չեք կատարում և պարզապես նայում ենք, թե ով որտեղ ավելի լավ կզգա իրեն իր աշխատանքը կատարելիս՛՛,-եզրափակեց Բաղդասարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ