20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2014

Նոր բացահայտումներ` Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված արյունոտ իրադարձությունների գործով/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց դատավարության ընթացքում ի հայտ եկած նոր մանրամասներ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների վերաբերյալ: ’’Վերջին անգամ, երբ ես հատուկ ներկայացել էի լրագրողներին, բողոքում էի, որ դատարան չեն ներկայացվում գործի նյութերը, ինչը մեզ թույլ չի տալիս գործի մասին լիարժեք տեղեկատվություն ունենալ: Կարծում […]

Ակնհայտ է

՛՛Քառյակը, կամ նրանցից 2-3-ը կսպասարկեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, ինչը ակնհայտ է’’,-կարծում է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության  ատենապետ Նարեկ Գալստյանը: Երկրորդ նախագահի վերադարձը նա համարում է անխուսափելի, բայց ոչ առաջիկայում՝ թեժ աշուն չի լինի: ՛՛Քաղաքական ուժերի բախումը կլինի 2018 թ-ին, որը ավելի մեծ հիասթափություն կառաջացնի ժողովրդի մոտ: -Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: ՛՛Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն […]

Արտահանվել է ձմերուկ ու դեղձ

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի  նույն ժամանակահատվածում  մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով: Հաշվետու շրձանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է […]

Բաց նամակ

Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեզ դիմում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ այն մարդկանց անունից, ովքեր այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով: Պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո […]

Ծառուկյանից հետո. կլրջանա՞ն /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիայնը դժվարանում է ասել՝ ՛քաղաքական ՛թեժ՛՛ աշուն կունենանք, թե ոչ: “Շատ աշխույժ, ակտիվ եւ կարեւոր աշուն է լինելու”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս եթե-ներով չի առաջնորդվում, բայցեւայնպես չի կարծում, թե ՛՛հրաշալի՛՛ քառյակի գոյությունը վտանգված է: ՛՛Արդյունքը կերեւա սեպտեմբեր-հոկտեմբեր խաչմերուկին, որտեղ ժողովուրդը կտեսնի՝ ով ինչ հանձնառություն ունի՛՛: ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո […]

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին: Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները: […]

Աշոտյանի վերին հրամանին են սպասում

Նոր ուսումնական տարվա սկզբից մեկնարկեցին դպրոցական խոհանոցին հատուկ ՛՛ինտրիգները՛՛: Մասնավորապես, ահազանգ ստացանք Սյունիքի մարզի դպրոցներից, որտեղ արգելում են դասագրքերը շապիկել լուսանկարներում պատկերված կպչուն շապիկներից: ՛՛3-4 աշակերտ ունենք, ամեն մի դասարանի շապիկին 700-800 դրամ ենք տվել: Հիմա ասում են գիրքը փչանում է: Ոնց կարող է նման բան լինել: Նախկինում, որ արդուկով էին շապիկում, չէր լինում, ինչ […]

ՄՄ-ին միանալով` միանում ենք բռնապետական ակումբի. Սուրեն Սուրենյանց

’’Ես Հայաստանի հեռանկարները Եվրասիական տիրույթում չեմ տեսնում և դրա համար ունեմ մի քանի պատճառ: Առաջինը , որ Հայաստանի համար դա ձեռնտու միություն չէ և չեմ կարծում, որ պետք է մտնել մի միության մեջ, որի հետ չունենք ընդհանուր սահման: Երկրորդ`քաղաքական առումով միանում ենք բռնապետական ակումբի: Ենթադրելի է, որ տնտեսության առումով էլ ոչինչ չենք ստանալու, կլինեն խնդիրներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի