17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՄ-ին միանալով` միանում ենք բռնապետական ակումբի. Սուրեն Սուրենյանց

’’Ես Հայաստանի հեռանկարները Եվրասիական տիրույթում չեմ տեսնում և դրա համար ունեմ մի քանի պատճառ: Առաջինը , որ Հայաստանի համար դա ձեռնտու միություն չէ և չեմ կարծում, որ պետք է մտնել մի միության մեջ, որի հետ չունենք ընդհանուր սահման: Երկրորդ`քաղաքական առումով միանում ենք բռնապետական ակումբի: Ենթադրելի է, որ տնտեսության առումով էլ ոչինչ չենք ստանալու, կլինեն խնդիրներ , ծառայությունների էական թանկացում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ’’Նոր ազատական’’  քաղաքական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցը Մաքսային  միությանը  միանալուց հետո ես շատ հավանական է  համարում սովետիզացիայի ռեստավրացի երևույթը:

’’ՄՄ-ին  միանալու ռեալ պատճառներից մեկը նախագահի կողմից սեփական իշխանությունը պահելու ձգտումն էր: Եվրասիականությանը դեմ լինելով հանդերձ արևմտյան ուղղվածությանը կողմ մյուս գործիչների նման կտրուկ գնահատականներ չեմ տալիս: Ես մեկ քայլանոց գործողություններ չեմ պահանջի իշխանությունից , քանի որ սա իրատեսական չէ’’,-նկատեց քաղաքագետը:

Բանախոսի  դիտարկմամբ ՄՄ-ին միանալու համար` Հայաստանից ոչինչ կախված չէ.’’ Ամենամեծ ողբերգությունը այն չի, որ մենք մաս ենք կազմելու այդ միությանը, ամենամեծ ողբերգությունը այն է, որ Հայաստանի պաշտոնյաները չգիտեն, թե երբ է Հայաստանը մաս կազմելու այդ միությանը: Մենք դառել ենք այլ երկրների հարաբերությունների պատանդը’’:

Քաղաքագետը, սակայն բավականին դրական արձագանքեց ՀՀ նախագահի երեկ ՆԱՏՈ-ի գագաթնաժողովին մասնակցելու փաստին.’’ Երեկ տեղի է ունեցել մի դրական իրադարձություն, մեր երկրի նախագահի մասնակցությունը ՆԱՏՈ-ի գագաթնաժողովին, և դրական եմ գնահատում  Քերիի միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումը: Սա բավականին լուրջ քայլ էր’’,-հավելեց Սուրենյանցը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ