21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր բացահայտումներ` Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված արյունոտ իրադարձությունների գործով/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց դատավարության ընթացքում ի հայտ եկած նոր մանրամասներ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների վերաբերյալ:

’’Վերջին անգամ, երբ ես հատուկ ներկայացել էի լրագրողներին, բողոքում էի, որ դատարան չեն ներկայացվում գործի նյութերը, ինչը մեզ թույլ չի տալիս գործի մասին լիարժեք տեղեկատվություն ունենալ: Կարծում էի, որ գործում կա այնպիսի տեղեկատվություն, որը Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների համար ցանկալի չի, որ հայտնի դառնա հանրությանը’’,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը, սակայն, Արտակ Բուդաղյանի նկատմամբ դատաքննություն սկսելուց առաջ ստացել է գործի բոլոր նյութերը. ’’ Իրոք, քրեական գործում կան այնպիսի նյութեր, որոնք իրոք հաստատում են` Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և Զարզանդ Նիկողոսյանի մեղավորությունը:

Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն անգամ չեն իմացել, որ տանը տեղադրված է եղել ձայնագրիչ սարք, որի մեջ եղած ձայնագրությունները բավականին լույս են սփռում գործի մանրամասների վրա:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ