16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկի վերադարձին դեմ չեմ. ՀՅԴ-ը կսատարի՞ Քոչարյանին

”Ես որևէ մեկի վերադարձին դեմ չեմ, ինչո՞ւ էին հեռացել, որ հիմա էլ պիտի վերադառնան”,-ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես կվերաբերի, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն: ”Թող միշտ էլ լինեն քաղաքական դաշտում և իրենց փորձը, գիտելիքներն ի նպաստ բերեն մեր երկրի, ժողովրդի համար”,-հավելեց նա:

Հարցին, թե ՀՅԴ-ը կսատարի Ռ. Քոչարյանին վերադարձի դեպքում, Ռուստամյանը պատասխանեց. ”Դաշնակցությունը սատարելու է իր մոտեցումները: Սա է ամբողջ խնդիրը, երբ մենք մեր մոտեցումներով ենք ներկայանում, ասում ենք` երկրորդական է անձը, հետո պարզվում է, որ այդ մոտեցումներից որևէ մեկը պաշտպանում են, ու այդ ժամանակ մեզ ասում են` դուք դա արել եք, որ մտնեք կոալիցիա, կամ սրան-նրան պաշտպանելու համար եք սա մտածել”:

Ըստ ՀՅԴ պատգամավորի` ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի յոթ կետերը, սակայն ուզում են համագործակցել: ”Իմ համար ինչ տարբերություն, որ այն քաղաքական ուժերը, որ չեն ընդունում մեր յոթ կետերը, բայց ասում են, քանի որ մենք ընդդիմության մեջ ենք, եկեք իրար հետ սերտ համագործակցենք: Սերտ համագործակցենք, որ ինչ, որ մեկը գա, դառնա նախագահ ու հիմա էլ իրենից պահանջենք, որ անցնենք խորհրդարանական համակարգի, թե այն բանաձևն են օգտագործում, որ մենք գանք, հետո անենք: Դա նմանվում է նրան, որ թողեք մի քիչ նստեմ ես այս աթոռին, հետո հանեք աթոռը տակից”:

Մանրամասները` տեսանյութում:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ