15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոալիցիայից դուրս չէինք գա էլի. Ռուստամյան /վիդեո/

”Ոչ, ՀՅԴ-ն ոչ մի կերպ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել: Այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ կետերն էինք ներկայացնում”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան` հնարավոր է ՀՅԴ-ը կոալիցիա կազմի իշխող կուսակցության հետ` հաշվի առնելով, որ քառյակից միակ ուժն է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

”Այն ժամանակ էլ ասեցին` ՀՅԴ-ն ուզում է կոալիցիա կազմել, դրա համար է ներկայացնում: Մենք մեր տեսակետներն ունենք քսան-քսանհինգ տարի, արտահայտել ենք ու շարունակում ենք պաշտպանել, եթե այդ տեսակետներից մեկը պաշտպանվում է, մենք համարում ենք, որ դա դրական գործընթաց է: Անկախ նրանից, թե ով է այդ տեսակետն ընդունում, մենք պատարստ ենք համագործակցել ու այդ տեսակետը իր իրագործմանը հասնի”,-բացատրեց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀՅԴ-ը կողմ է եղել խորհրդարանական համակարգին: Պատգամավորն ընդգծեց` այսօրվա կուսակցություններից, բացի ՀՀԿ-ից մյուսները համաձայն են եղել խորհրդարանական համակարգին անցնելուն:

”Մեզ ասում են` կողմ եք` չտեսնելով նախագիծը, մենք ասում ենք, որ եթե ուզում ենք խորհրդարանական համակարգին անցնենք, դրա համար սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, մենք դրա համար ենք սահմանադրական բարեփոխումներին կողմ, ոչ թե կողմ ենք ինքնանպատակ:

Չենք կարող կողմ չլինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ուզում ենք, որ համակարգը փոխվի, այլ ճանապարհ չկա: Կոալիցիա կազմելու նպատակ երբեք չի ունեցել “Դաշնակցությունն” ինքնանպատակ, եթե այդպես լիներ կոալիցիայից դուրս չէինք գա էլի”,-շեշտեց Ռուստամյանը: Շուտով քառյակը հանդիպում կունենա, ու իրենք “իրենց այս մոտեցումը կպաշտպանեն”:

Ինչ վերաբերում է քառյակի մասնատմանը, Ռուստամյանի խոսքով` միշտ էլ ասել են` քառյակ է այնքանով, քանի դեռ չորս քաղաքական ուժերը համաձայնության են եկել ինչ-որ բանի շուրջ, մնացած հարցերում ազատ են` տնօրինելու իրենց տեսակետները: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ