21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

“Աստված պահի այդ բարի բժիշկներին….” .հիվանդի հարազատները զարմացած էին

“Չէի պատկերացնում, որ նման մարդ կլինի մեր դարում, ահ ու սարսափ էր մեր տանը մինչեւ ամուսնուս հիվանդանոց հասցրինք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Մարգարյանը: Նրա ամուսինը՝ Վազգեն Մարգարյանն արդեն երրորդ օրն է ինչ “Մալաթիա” բժշկական կենտրոնում բուժում է ստանում: Սոցիալապես անապահով վիճակում են ապրում եւ բուժման ծախսը՝ 200 հազար դրամ վճարելու հնարավորություն չունեին: “Ասենք վարկ վերցնենք, […]

Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չկա. Հովհաննիսյանը՝ ժառանգականների հարաբերություններից

 ՛՛Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, ու շատ անգամ մեզ մոտ այդ ասվածը ճշմարիտ չէ, ու դա արդեն քսանհիգ տարի Հայաստանում այդպես է, ես կարող եմ իմ փորձից ասել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե կուսակցության անդամների, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ու Ռուբիկ Հակոբյանի […]

”Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …”. ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

Գյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են: Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: ”Շիրակ կենտրոնի” կողմից ներկայացվող տեսանյութը […]

Վարչապետը շրջայց է կատարել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է “Մերիդիան” ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել “Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի” ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երեւանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող […]

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքելու ”Ամկարի” հետ

Ղազախստանի չեմպիոն ”Ակտոբեի” ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մեկնել է ռուսական Պերմ քաղաք՝ տեղի ”Ամկարի” հետ պայմանագիր կնքելու համար; Այս մասին հաղորդում է Sportinfo.kz կայքը: Հայաստանի հավաքականի պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է տարեվերջին, և Արզումանյանը որոշել է հեռանալ Ղազախստանից: Պաշտպանը մինչ պայմանագրի ավարտը ելույթ է ունենալու ներկայիղ ակումբում, որից հետո միանալու է ”Ամկարին”:

ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան հանրագրում տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն անվճար են: ”Հարգելի աշակերտներ և ծնողներ, Ի պատասխան ձեր հարցադրումներին տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են: Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով և դպրոցները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ […]

Բակային ճամբարներ Երեւանում

    Մայրաքաղաքում “Երեւանյան ամառ” միջոցառումների ծրագրով օրեցօր շատանում են բակային ճամբարները տարբեր այգիներում, ընդարձակ բակերում։ Եվս մեկ բակային ճամբար է բացվել Աջափնյակ վարչական շրջանում, Շինարարների 15/1 հասցեի մեծ բակում։ Հարակից շենքերի երեխաները 15 օր շարունակ առավոտից մինչ ուշ երեկո ճամբարում խաղալու, մարզվելու են հատուկ ծրագրով, խաղավար-ջոկատավարների մասնակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի […]

ՕԵԿ-ը կարող է զսպաշապիկ հանդիսանալ բոլոր նման օրենքների համար. Կարեն Թումանյան

’’Վիճակը այնքան լուրջ է, որ միայն շարժումները կարող են սատարելով տարբեր ֆորմատների քաղաքական ուժերին` հասնել արդյունքի’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Ընդվզում” նորաստեղծ շարժման ղեկավար, հրապարակախոս  Կարեն Թումանյանը: ””Ընդվզում”  շարժումը ստեղծվել է քաղաքացիական շարժումների ‘’’խրոնոլոգիան’’  ուսումնասիրելուց հետ”, -ասաց Թումանյանը նշելով, որ մինչ այս գոյություն ունեցող շարժումները այդ թվում նաև ”Դ!եմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունը սահմանափակումների  մեջ […]

”Յակինի հետ քննարկեցինք վնասվածքս”.Մովսիսյան

Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հուլիսի 7-ին ինքնագրեր է բաժանել ակումբի ֆիրմային խանութում: Միջոցառումից հետո Մովսիսյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին: -Հավաքի ժամանակ ընդամենը մեկ օր եղաք թիմի հետ: Հասցրեցիք ծանոթանալ, զրուցել Մուրատ Յակինի հետ: -Այո, մենք հանդիպեցինք և փոքր-ինչ զրուցեցինք: Հիմնականում քննարկեցինք վնասվածքս ու դրա վերականգնման ժամկետը: -Ինչպիսի՞ տրամադրություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի