21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Ջուրը մեխանիկորեն պիտի թանկանար

“Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության” եւ “Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության” միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով` կարելի էր գուշակել, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկանալու է նաև ջուրը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ ջրի սակագնի վերանայման հարցն ընդգրկված է ՀԾԿՀ-ի` երկու օր հետո կայանալիք նիստում: ”Ամեն տեղ էլեկտրաէներգիան օգտագործում են, ու […]

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը

Հուլիսի 7-ին Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին: Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւը: Նիստին մասնակցեցին […]

Վանաձորում հիմա էլ կարկուտ է

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Փանիկ, Անուշավան, Լուսակերտ, Գետափ, Այգեբաց, Սպանդարյան, Ջրառատ գյուղերում, իսկ Ղարիբջանյան գյուղում քանդվել է տան տանիք: Կարկուտ  է տեղացել նաեւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչի հետեւանքով ջուրը լցվել է հարակից տները եւ արգելափակվել են ավտոմեքենաներ: […]

Ակցիայի մասնակիցները համաձայնեցին Արշակյանի ախպերական առաջարկին

“Դուրս մեր գրպանից”  նախաձեռնության հերթական ավտոերթը, որը մեկնարկել էր Մյասնիկյան պողոտայից՝ անցնցում եւ “ախպերավարի” ավարտվեց Բրազիլիայի հրապարակում: Իսկ նախաձեռնության անդամները նախապես համաձայնության եկան ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ, որ նրանք այս անգամ ճանապարհը չեն փակի, Հանրապետության հրապարակը կշրջանցեն եւ անբնական խցանում չեն առաջացնի։  “Բացի Հանրապետության հրապարակից: Ես էլ ձեր հետեւից կգամ Բրազիլիայի հրապարակ եւ այնտեղ […]

Ռուսաստանը կես տարվա ընթացքում 5,6 միլիարդ դոլլարի զինամթերք է վաճառել

Այս տարվա ընթացքում Ռուսաստանը վաճառել է 5,6 միլիարդ դոլլարի զենք ու զինամթերք: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ռազմական-տեխնիկական հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ` գրում BBC-ի ռուսական բաժինը: Զենքի արտասահմանյան պատվերները կազմել են 50   մլդ դոլլար: Անցած տարում զինամթերքի վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 15,7 մլդ դոլլար:

Պաշտպանության նախարարը եղել է հենակետերում

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետեւել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած եւ կարգապահ զինծառայողներին: […]

Լավ օրից չէ, որ թանկացնում են էլեկտրաէներգիան. ՀՀԿ պատգամավոր

”Ես շատ զարմանում եմ, որ այսօր կգտնվեն մարդիկ, որոնք մտածում են, որ իշխանությունը փորձում է քաղաքական նկատառումներով հոսանք բարձրացնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` արձագանքելով քննադատություններին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը իշխանությունների քաղաքական որոշումն է: ”Յուրաքանչյուր իշխանություն մտածում է իր ժողովրդի մասին, իսկ իշխանությունն ինչու պիտի անընդհատ դիտավորյալ քայլեր անի և մտածի իր […]

”Բանանց”-”Սանտա Կոլոմա” հանդիպումն անվճար տոմսերով է

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ”Բանանց”–”Սանտա Կոլոմա” պատասխան խաղը տեղի կունենա վաղը 18.00-ին: Հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով։ Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպմանը ”Բանանցը” անակնկալ կերպով պարտվել էր մրցակցին ` առանձնապես չցուցադրելով լավ խաղ:

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փոքր որդին սպասում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով: Մինչ դատարական նիստը և հետո դատարանի մոտ անհամբեր սպասումով կանգնած էին գնդապետի տղաները: Իմ զրույցը 10 ամյա Նոյի հետ մի տեսակ շաղախված էր հավատով և հպարտությամբ: 5-րդ դասարանցի տղան փոխանցեց, որ սպասում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի