21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Նաիրի Հունանյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում

Հոկտեմբերի 27-ի գործի դատապարտյալ Նաիրի Հունանյանը, արդեն մի քանի օր է, գտնվում է ”Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում:  Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Henaran.am-ին հայտնեց, որ Նաիրի Հունանյանը բժշկական հետազոտությունների է ենթարկվում, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, դեռ մի քանի օր կմնա, հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Նաիրի Հունանյանը վիրահատվել էր:

Գաղութների պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ Henaran.am-ի աղբյուրների, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը չմեկնաբանեց տեղեկությունը՝ նշելով, որ դա իր իրավասության ներքո չէ, եւ ՔԿՀ վարչության պետին ազատում եւ նշանակում է ՀՀ նախագահը: Հայկ Հարությունյանի փոխարեն նշանակվելու է “Հրազդան” ՔԿ հաստատության պետ Տիգրան Նավասարդյանը:

Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային և Վրաստանին

Եթե Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանները համաձայնեն իրականացնել Եվրոմիությանը միացման վավերագրերի ստորագրումը, ինչպես արեց Մոլդովայի խորհրդարանը, ապա այս երկրների հետ առևտրում կարող են ընդունվել պաշտպանիչ միջոցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` հաղորդում է Interfax-ը: ‘’Բնականաբար, եթե այսպիսի ուղղությամբ դեպքերը զարգանան Ուկրաինայում և Վրաստանում, ապա միջոցառումների շարքը` առևտրատնտեսական հարաբերությունների և ազդեցության ոլորտում, Ռուասատանը կդիմի […]

”Չարի վերջը”` հայկական իրականության մեջ /վիդեո/

”Միգուցե, այդ մարդկանց բողոքը դեռ չի ազդում իշխանությունների որոշումների վրա, բայց որ նրանց բողոքը վաղուց տեղ է հասնում, որ իշխանությունները սկսել են լրջորեն կշռադատել իրենց առաջիկա որոշումները, այդ ընդզվումը շատ բան է տվել”,-այսօր ասուլիսում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ի պատասխան հարցի, թե ինչ իմաստ ունի քաղաքացիական հասարակության ընդվզումը, եթե այն չի ազդում իշխանությունների որոշումների վրա: […]

”Կորցրեցինք 2 միավոր”. Վարդան Մինասյան

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչՎարդան Մինասյանը մեկնաբանել է ”Իրտիշի” հետ ոչ-ոքին (1-1): ”Ինչ կարող եմ ասել: Առաջին խաղակեսում լավ էինք խաղում, արեցինք այն ամենը, ինչ նախատեսում էինք: Երկրորդ խաղակեսում հոգնեցինք և մրցակիցը սկսեց ավելի ակտիվորեն գրոհել: Գտնում եմ, որ երկրորդ խաղակեսում մեր հնարավորություններն ավելի լավն էին, քան մրցակինը: Համարում եմ, որ կորցրեցինք 2 միավոր: Բաց թողեցինք մի […]

Ի՞նչն է դժվար Մշակույթի նախարարի համար

”Կյանքը տալիս է ընտրություն՝ ուզում ես, կարգին մարդ եղիր, ուզում ես, սրիկա եղիր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հավելեց, որ այս ընտրությունը տված է նաև վերին օղակներին: ”Մեր մշակույթի նախարարն ասում է` ամենահեշտը խոսելն է, ես ուզւոմ եմ հասկանալ` ի՞նչն է դժվար Մշակույթի նախարարի […]

Հրանուշ Հակոբյանը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռ­քի նախարարի տեղակալ։    Փոխնախարար Արմեն Հայրապետյանի կենսագրությունը.   Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1961 թ. 7 մայիսի,  ք. Երևան   Կրթություն  1978 – 1983 թթ. – Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերենի ֆակուլտետ              […]

Այսօր ներվային սթրեսներից ավելի շատ են մարդիկ մահանում

՛՛Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության՛՛ եւ ՛՛Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության՛՛ նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով` այսօր սոցիալական վիճակի պատճառով առաջացած ներվային սթրեսներից ավելի շատ են մարդիկ մահանում, քան թունավորումներից, հիվանդություններից:  Միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ ներվային վիճակում առաջանում են ստամոքսի խանգարումներ:  Շարունակությունը` տեսանյութում:

Ադրբեջանը հերթական անգամ վիրավորված է Google Map-ից

Ադրբեջանում կրկին ’’դժգոհ’’ են միջազգային Google որոնողական համակարգի քարտեզներից: Այս անգամ պատճառը հայկական տեղանունների օգտագործումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի նշումներում: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ բազմիցս է գրել Google Maps-ին ’’սխալների’’ վերաբերյալ, սակայն ծառայությունը մինչ օրս չի շտկել սխալներից ոչ մեկը, գրում է Day.az-ը: Ինչպես գրում է կայքը, ’’կոպիտ սխալը’’, որ հայտնաբերվել է Google Maps-ում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի