07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պաշտպանության նախարարը եղել է հենակետերում

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետեւել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած եւ կարգապահ զինծառայողներին: Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է  նաեւ մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ