”Յակինի հետ քննարկեցինք վնասվածքս”.Մովսիսյան
Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հուլիսի 7-ին ինքնագրեր է բաժանել ակումբի ֆիրմային խանութում:
Միջոցառումից հետո Մովսիսյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
-Հավաքի ժամանակ ընդամենը մեկ օր եղաք թիմի հետ: Հասցրեցիք ծանոթանալ, զրուցել Մուրատ Յակինի հետ:
-Այո, մենք հանդիպեցինք և փոքր-ինչ զրուցեցինք: Հիմնականում քննարկեցինք վնասվածքս ու դրա վերականգնման ժամկետը:
-Ինչպիսի՞ տրամադրություն է թիմում:
-Ուրախ էի դադարից հետո տեսնել բոլորին: Թիմում հիանալի տրամադրություն է:
-Ինչպե՞ս է ընթանում Ձեր ապաքինումը:
-Նման վնասվածքից վերականգնվելու համար անհրաժեշտ է 2 ամիս: Անում եմ հնարավորը՝ այդ գործընթացն արագացնելու համար: Սակայն խաբել ժամանակին հնարավոր չէ, այնպես որ ստիպված եմ սպասել 2 ամիս մինչ խաղադաշտ դուրս գալը:
-”Սպարտակը” գալիք մրցաշրջանում կխաղա իր նոր մարզադաշտում Այն դուր է գալիս ձեզ:
-Այն աներևակայելի է: Կարծում եմ՝ այլ խոսքեր չկան, որպեսզի նկարագրեմ, թե ինչ եմ զգացի: Բոլորս պետք է շնորհակալ լինենք, որ ներկայացնում ենք այսպիսի ակումբ: Հուսով եմ՝ թիմը կարդարացնի ստադիոն եկած երկրպագուների սպասելիքները: