22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Հայաստան փոխանցվող տրանսֆերտների շարժը փոխվել է. Հայոց աշխարհ

Ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների շարժն այս տարի փոխվել է: Եթե տրանսֆերտները շարունակում են ավելանալ, ապա այլ կարգի փոխանցումները նվազել են: Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, անցած տարվա 777,8 միլիոնի դիմաց տարեսկզբի հինգ ամիսներին դրանք կազմել են 764,1 մլն դոլար:  Չնայած տրանսֆերտների հոսքն ավելի մեծ է եղել, ի տարբերություն ֆիզիկական անձանց […]

՛՛Նուբարաշենում՛՛ խնդրում են բժիշկ ու բուժակ գտնել. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Օրերս մեզ զանգահարեցին ՛՛Նուբարաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները և  խնդրեցին բժիշկ և բուժակ գտնել կալանավայրի համար, քանի որ 1300 կալանավոր ունեցող հաստատությունում այժմ միայն մեկ բուժակ է աշխատում, իսկ ՛՛բերդում նստողներից ամեն մեկն առնվազն 13 հիվանդություն ունի՛՛, և բուժակը չի հասցնում նրանց սպասարկել: 4 թափուր տեղ կա ՔԿՀ-ի բուժկետում: Իսկ պատճառն այն է, […]

Էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի. Ճոյտն ընդդեմ գեներալ Մանվելի. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ ՛՛ախոյան՛՛ Հակոբ Հակոբյանն արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում. ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս: Փողը կարեւոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ […]

Սևանի մակարդակը նվազել է. Հայոց աշխարհ

Ոռոգման և էներգետիկ նպատակներով Սևանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել ավելի քան 140 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի հետևանքով դիտվել է լճի մակարդակի իջեցում: Նախորդ տարվա հուլիսի 10-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակարդակից եղել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելին է այս տարվա նույն օրվա նիշից: Ջրբացթողումները Սևանա […]

Դհոլ-զուռնայով Հայաստան է ներխուժել նոր աղանդ. բացառիկ կադրեր /վիդեո/

Հայաստան ևս մեկ աղանդ է փորձում ներթափանցել, այս անգամ Ռուսաստանի Սոչի քաղաքից: Այդ աղանդը իր առաջին հավաքը անցկացրել է Աբովյան քաղաքում, Աստծո Ժողովուրդ աղանդի շենքում: Պատահական չի ընտրված Աբովյան քաղաքը, քանի որ Ալիկ Կազարյանը ևս Աբովյանից է՝ Կամարիս գյուղից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Միացյալ երիտասարդական լիգա” ՀԿ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:   Այս […]

Ի՞նչի պիտի հասնեին բողոքելով, հեքիա՞թ էր իջնելու. Ստեփանավանի քաղաքապետ /վիդեո/

 Մի քանի օր առաջ Լոռու մարզում տեղեցած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ստեփանավանին ու շրջակա համայնքներին: ՛՛Բոլոր գյուղերին էլ, քաղաքին էլ մեծ վնաս է հասցրել՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Նշենք, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ նրան հորդորեց մեկնել տուժած տարածք ու ծանոթանալ վնասի […]

18 ամյա աղջկան փորձել է բռնաբարել մորաքրոջ տղան. ինքնասպանության փորձ

18 ամյա աղջիկը եկեղեցու բակում կանգնած դողում էր: Պատահական անցորդը, որին անհանգստացրեց աղջկա վիճակը փորձեց պարզել,ի՞նչ է կատարվում նորատի աղջկա հոգում: Գոհարը եկել էր աղոթելու, որից հետո պատրաստվում էր վերջ տալ կյանքին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անցորդը, որը չուզեց ներկայանալ իր անունով, նշեց որ ի վերջո իրեն հաջողվել է ոչ միայն ետ պահել աղջկան ճակատագրական […]

Որպեսզի առավոտյան սեքսը հիանալի լինի

Ոչ մի տղամարդ չի հրաժարվի առավոտյան սեքսից: Այն ոչ միայն ուրախություն եւ հաճույք է պատճառում թե ձեզ, թե ձեր զուգընկերոջը, այլ նաեւ ողջ օրվա ընթացքում ապահովում է թարմություն եւ բարձր տրամադրություն:  Սովորաբար առավոտյան սեքսի նախաձեռնողը տղամարդիկ են լինում, սակայն դա կարող է անել նաեւ կինը: Կարելի է սկսել էրոտիկ մերսումից ու թեթեւ քնքշանքներից, սակայն եթե […]

Ի՞նչ է սպասվում հուլիսի 18-ին /վիդեո/

Հուլիսի 18-ին “Օրինաց երկիր”  կուսակցությունը նախաձեռնել է հանրահավաք, որը միտված է բողոքի ձայն բարձրացնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Կմիանա՞ն ՕԵԿ-ին արդյոք քաղաքական ուժերը և նաև հասարակության մոտ որքանո՞վ է  վստահություն վայելում այս կուսակցությունը հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ”Միջազգային և անվտանգության հարցերի” հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյան հետ: “Այսօր խորը անվստահություն կա քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված