02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչի պիտի հասնեին բողոքելով, հեքիա՞թ էր իջնելու. Ստեփանավանի քաղաքապետ /վիդեո/

 Մի քանի օր առաջ Լոռու մարզում տեղեցած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ստեփանավանին ու շրջակա համայնքներին: ՛՛Բոլոր գյուղերին էլ, քաղաքին էլ մեծ վնաս է հասցրել՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Նշենք, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ նրան հորդորեց մեկնել տուժած տարածք ու ծանոթանալ վնասի չափին:

Քաղաքապետը նշեց, որ նախարարը եկել է, ուսումնասիրություններ են կատարվել, հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է որոշի վնասի չափը: Ղարաքեշիշյանը շեշտեց, որ շրջանում բազմաթիվ կարկտակայաններ կան, և չի կարող ասել, թե արդյոք եթե դրանց թիվն ավելին լիներ, կարկուտի հասցրած վնասներն ավելի քիչ կլինեին:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում հնչած տեսակետներին, թե Լոռու մարզի բնակչությունը բողոք չի կազմակերպել, ինչպես մյուս մարզերում է, որովհետև վնասի չաթը քիչ է, ապա քաղաքապետը նկատեց. ՛՛Փակելով ի՞նչ արդյունքի պիտի հասնեին, ի՞նչ պիտի լիներ, հեքիաթ պիտի իջներ, վերադառանար՛՛: Ստեփանավանի քաղաքապետը հայտնեց, որ նախորդ տարի էլ նման իրավիճակ է եղել և Կառավարությունն աջակցել է տուժածներին, նույնը կանի նաև այս անգամ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ