29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան փոխանցվող տրանսֆերտների շարժը փոխվել է. Հայոց աշխարհ

Ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների շարժն այս տարի փոխվել է: Եթե տրանսֆերտները շարունակում են ավելանալ, ապա այլ կարգի փոխանցումները նվազել են: Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, անցած տարվա 777,8 միլիոնի դիմաց տարեսկզբի հինգ ամիսներին դրանք կազմել են 764,1 մլն դոլար:

 Չնայած տրանսֆերտների հոսքն ավելի մեծ է եղել, ի տարբերություն ֆիզիկական անձանց կատարած այլ կարգի փոխանցումների, այնուհանդերձ դրանց աճի տեմպը զգալիորեն նվազել է: Տարեսկզբի հինգ ամիսների ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ոչ առևտրային բնույթի փոխանցումներն ավելացել են ընդամենը 31,5 մլն դոլարով կամ 5,4 տոկոսով: Սա գրեթե կրկնակի պակաս է նախորդ տարվա համեմատ: 

Տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 471,4 մլն դոլար: Աճի տեմպն այս դեպքում ավելի փոքր է՝ ընդամենը 4,1 տոկոսի շրջանակներում, մինչդեռ անցած տարի գերազանցում էր 10 տոկոսի սահմանը:

 Դանդաղել է հատկապես Ռուսաստանից ստացվող ոչ առևտրային բնույթի փոխանցումների աճը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ