11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

18 ամյա աղջկան փորձել է բռնաբարել մորաքրոջ տղան. ինքնասպանության փորձ

18 ամյա աղջիկը եկեղեցու բակում կանգնած դողում էր: Պատահական անցորդը, որին անհանգստացրեց աղջկա վիճակը փորձեց պարզել,ի՞նչ է կատարվում նորատի աղջկա հոգում:

Գոհարը եկել էր աղոթելու, որից հետո պատրաստվում էր վերջ տալ կյանքին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անցորդը, որը չուզեց ներկայանալ իր անունով, նշեց որ ի վերջո իրեն հաջողվել է ոչ միայն ետ պահել աղջկան ճակատագրական քայլից, այլ նաև նրան տանել ոստիկանություն՝ բռնաբարության փորձի մասին հաղորդում ներկայացնելու համար:

Մորաքրոջ տղան փորձել էր  բռնաբարել Գ. Հ-ին: 24 ամյա Ա. Կ-ը սեռական ոտնձգության փորձ է արել զարմուհու նկատմամբ, ու պատմությունը սկսվել է շատ վաղ տարիքից….(անունները փոխված են)

”Դեռ շատ փոքր էի, որ Արգամը սկսեց ծեծել ինձ: Առիթ-անառիթ ծեծում էր: Մենք երկուս էլ հայր չունենք, իմ հայրը հանցագործության պատճառով հետախուզման մեջ է, իսկ իրա հայրը մահացել է: Ապրում ենք նույն բակում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում”,-պատմեց Գոհարը:

Գոհարը այն աստիճան էր ատում զարմիկին, որ բոլորին հայտնում էր, որ նրան իրեն եղբայր չի համարում:

Այդ օրը Արգամը մորաքրոջ մասնաբաժին մտնում է խմած, նա հանում է հագուստը և լրիվ մերկ կանգնելով Գոհարի դիմաց ասում.”Եթե ես քո ախպերը չեմ ուրեմն իմը պիտի լինես ”:

Գահարը բղավում է, օգնություն կանչում, ի վերջո նրան հաջողվում է մի կողմ հրել խմած Արգամին ու փախչել:

Մեր զրուցակցի հավաստմամբ Արգամի նկատմամբ քրեական գործ է սկսվել և վերջինս արդեն կալանավորված է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ