22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

՛՛Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կլինի մինչև նոյեմբեր՛՛

՛՛Իմ դիտարկումներով՝ դրամատիկ ձգձգում չկա, կա բյուրոկրատական գործընթաց, և տպավորությունն այնպիսին է, որ աշնանը՝ մինչև նոյեմբեր, կնքվի պայմանագիրը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման վերաբերյալ: Ըստ նրա՝ բնական է, այս գործընթացը պիտի ձգձվեր, քանի որ ինտեգրացման գործընթացը, այն էլ տնտեսական, հղի է բավականաչափ հարցերով՝ տնտեսական, քաղաքական, […]

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների եւ ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:  Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն […]

Արցախում մեքենա է պայթել ականի վրա. Արմավիրի քաղաքապետի վիճակը ծանր է. shamsyan.com

Ըստ shamshyan.com-ի քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Վիլիս” մակնիշի ավտոմեքենան , ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով 1 հոգի մահացել է, եւ կան վիրավորներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, իսկ մահացածը […]

Վարդավառի ջրախաղին ընդառաջ

Վարդավառյան ջրախաղին անհամբեր սպասող հարգելի պատանիներ և երիտասարդներ, դուք սիրու՞մ եք ջրել պատահական անցնող կանանց և աղջիկներին, և զվարճանալ՝ երբ ջրվելու հետևանքով սկսում է թափանցել նրանց մարմինը, որի արդյունքում նրանք անհարմար են իրենց զգում: Այո՞:Հրաշալի է:Ուրեմն հիշեք, որ մեկ այլ բակում, մեկ այլ փողոցում՝ այլոք էլ ձեր մայրերի ու քույրերի վրա են զվարճանալու: Այնպես որ, համանման գործունեության […]

Անմխիթարական հետևություններ Տեր-Պետրոսյանի հարցազրույցից

ԱԺ ՀՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-յան հանրագրում արձագանքել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին: ”Քիչ առաջ ծանոթացա Տեր-Պետրոսյան Լևոնի հարցազրույցին: Հետևություններս, հավատացեք, միայն այդ հարցազրույցի արդյունք չեն: Ցավոք՝ այդ գործիչը իր վերաիմաստավորման ողջ փորձաշրջանը տապալելով հանդերձ, տապալում է նաև ”նախկին Նախագահ” բարձր առաքելությունն ու ինստիտուցիոնալ ընկալումները: […]

”Ալաշկերտի” ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի ”Բազելում”

”Ալաշկերտի” 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը մեկնել է Բազել՝ այդ քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու։ Համաձայն նախապես մշակված գրաֆիկի՝ փորձաշրջանը կտևի մեկ ամիս, և անհրաժեշտության դեպքում Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս երկու այլ ակումբներում՝ ”Լոզանում” և ”Ցյուրիխում”։ Հաջողություն մաղթենք տաղանդաշատ հայ պատանուն Շվեյցարիայի խաղադաշտերում և մաղթենք, որպեսզի նրա ֆուտբոլային կարիերան լավագույն շարունակելություն […]

Թամամը հանգստանում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հետ: -ՊարոնԹամամյան, ինչգործունեությամբեքայժմզբաղվում։ Իմ ընտանիքով։ -Իսկբացիա՞յդ։ Միայն իմ ընտանիքով։ -Իսկնպատակունե՞քապագայումինչ–որբանովզբաղվելու։ Դեռեւս չեմ մտածում։ Հանգստանում եմ։   Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Պաշտպանության նախարարությունում պարուհիներ չկան

“Ժամանակ” օրաթերթը այսօր՝ հուլիսի 22-ի իր համարում մասնավորապես նշել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը: “Լիլիթ Դալլաքյան անուն ազգանունով պարուհի մեզ դիմել է ընդհանուր հիմունքներով մրցույթային կարգով աշխատանքի անցնելու համար, սակայն փորձաշրջանը չանցնելու պատճառով աշխատանքի […]

Կան նախարարներ, որ երկրի համար խայտառակություն են. Ժողովուրդ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Ժողովուրդ”-ի հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ իր հարաբերություննթրին; Թերթի  տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում: Սակայն, Ռ. Հայրապետյանը ասաց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. “Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի