06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կան նախարարներ, որ երկրի համար խայտառակություն են. Ժողովուրդ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Ժողովուրդ”-ի հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ իր հարաբերություննթրին; Թերթի  տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում: Սակայն, Ռ. Հայրապետյանը ասաց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. “Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես”:

 Իսկ ինչ վերաբերում Է Գ. Բեգլարյանին. “Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը”,– ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: “Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են”,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ