20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2014

Թագավորություն ստեղծած չինովնիկը նախագահի մոտ կատու է դառնում. Իրատես de facto

Օրերս սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը հետաքրքիր հայտարարություն էր արել, նշելով, թե իշխանության վերին էշելոններում “զգաստ են, բայց միջին օղակում “բորենիների” համաստեղություն է”։ Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանից “Իրատես  de facto”-ն  փորձեց  պարզել՝ համամի՞տ է ՍԴ նախագահի ձեւակերպմանը։ -“Բորենիներ” տերմինն առաջին անգամ ես եմ օգտագործել, ոչ թե Գագիկ Հարությունյանը,- ասաց […]

Զինվորը ստորացվել ու սեռական գործողությունների է ենթարկվել ստելու եւ “պատասխան տալ” չկարողանալու համար. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին ժամկետային զինծառայող Արայի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արան 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կամ 4-ին դիտորդի պարտականություններ կատարելու ժամանակ համածառայող Դերենիկի (անունը փոխված է) կողմից իրեն ստելու, […]

”Արսենալը” հաղորդել է ”Բարսելոնայից” Սանչեսի տեղափոխության մասին

Անգլիական ”Արսենալն” իր պաշտոնական կայքում հայտնել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը համաձայն է տեղափոխվել է լոնդոնյան ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես էր գալիս ”Բարսելոնայում”, երկարաժամկետ պայմանագիր է կնքել է լոնդոնցիների հետ: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Ոչ պաշտոնական տվյալներով այն կկազմի մոտ 30 մլն ֆունտ ստերլինգ: Չիլիացին կատալոնյան թիմ էր տեղափոխվել 2011թ.-ին ”Ուդինեզեից”:

Կհրաժարվի՞ Սամվել Ալեքսանյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ն անդրադարձել է կառավարության երեկվա նիստի որոշումներից մեկին, ըստ որի օլիգարխ եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ա եւ Գ” ՍՊԸ-ին մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն տրվեց։     Բանն այն է, որ ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներկրել 3 միլոն դոլարի սարքավորումներ օղու արտադրության համար։ Եվ այժմ ընկերությունը կազատվի սահմանի վրա մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի […]

Սեյսմիկով հետաքրքրվում է ՊԵԿ-ը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայությունը հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Թերթը պարզեց, որ դեռեւս 2011թ. հոկտեմբերի 11-ին “Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով ներմուծել եւ հայտարարագրել է սեյսմիկ կայան, սակայն հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացրել։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզոր. Սերժ Սարգսյան

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ եւ հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ եւ կազմակերպված համայնք: “Հպարտ եմ, որ դուք կարողացել […]

Կառավարությունը էլի “անխոս ու անխոսնակ” կմնա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, կառավարությունը եւս 3 ամիս “անխոս ու անխոսնակ” կմնա:  Բանն այն է, որ լոբբիստներն այս հարցում շատ են, իր հերթին “սուպերնախարար” Դավիթ Հարությունյանն է ցանկանում, որ նույնքան “սուպեր”, լեզուներ իմացող, դրսում կրթված մեկը ներկայացնի կառավարությանը: Մինչեւ սեպտեմբեր կաշխատի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը, ով թեեւ կառավարությանն առընթեր “Տեղեկատվական կենտրոն” ՊՈԱԿ տնօրենն է, սակայն ամենուր ուղեկցում է […]

“…մեկ էլ բարձր գոռում են` շուտ հասի, մեռնում է”.Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, “Նուբարաշեն” ՔԿՀ-ում շուրջ 1300 ազատազրկվածների սպասարկում է ընդամենը մեկ բուժակ, եւ դատապարտյալները թերթի  հետ զրույցում դժգոհեցին, որ հատկապես ամռանը բավականին տխուր վիճակ է ստեղծվում։ Մեկի ճնշումն է բարձրանում, մյուսը երակներն է “բացել”, հաջորդին պետք է սիստեմ միացնել, ու բոլորին միաժամանակ մեկ բուժակը չի կարող սպասարկել։  “Շպրիցը ձեռքին, մեկ էլ բարձր գոռում […]

Պահանջել են չխոսել քաղաքականությունից. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրում է, որ “Ժառանգություն”-ում լարվել են Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի հարաբերությունները եւ բանն հասել է նրան, որ Ստյոպիկից պահանջել են քիչ հանդես գալ քաղաքական թեմաներով եւ որպեսզի քառյակի հետ հարաբերությունները չփչացնեն, Սաֆարյանը Ֆեյսբուքայն իր պատը հիմնականում պետք է  “զարդարի” ֆուտբոլի մասին գրառումներով: Այս եւ այլ հետաքրքիր տեղեկությունների թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի