20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2014

Ինչ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վաևրչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից հուլիսի 1-ի դրությամբ առանձնացված 1200 հարկ վճարողներից արդեն իսկ ներքոնշյալ ցուցանիշների մասով հայտարարագրվել են հետևյալ արդյունքները. 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել […]

Նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանականտեղեկատվությանհասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին         ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ […]

Ֆրանսիան կստանձնի իր առաջարկած պարտականությունները. Անրի Ռենո

”Այն բանից հետո, երբ երկու կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստակամություն կհայտնեն իրենց հանդիպմանը, բնականաբար Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրականացմանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի” – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-14 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայսատան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է […]

Նախագահը ձեռք չի՞ բերի “Свадебный генерал”-ի կարգավիճակ

 Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հարցերով դիմեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին: ՛՛Ինչքան լավ Հայաստանում կապրենք մենք ու մեր երեխաները, եթե Սահմանադրությունը լիներ մարդակենտրոն, և Սահմանադրության մեջ ամրագրված լիներ իրավունքը իբրև սկզբունք, ինչքան հեշտ կլիներ ապրելը, ինչքան հեշտ կլինեին մարդկային հարաբերությունները պետության, դատական ու իրավական համակարգի բոլոր մարմինների հետ՛՛,-նկատեց նա: […]

”Բորուսիան” պետք է ավելի հուսալի խաղա և քիչ բաց թողնի”. Կլոպ

Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է նախրոդ մրցաշրջանում իր թիմի ելույթներին: Նա գտնում է, որ իր թիմը պետք է ավելի հուսալի խաղա պաշտպանությունում և գործի ավելի կայուն: ”Պետք է աշխատենք նրա վրա, որ հաջորդ մրցաշրջանում ավելի քիչ գոլ բաց թողնենք: ”Բորուսիան” վատ հանդես չէր գալիս, սակայն շատ ասպեկտներ պետք է կատարելագործել: ”Բավարիայի” դեմ […]

Վարչապետը խոստացել է ընդունել մահացած զինվորների մայրերին /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստից առաջ խոսեց նաև խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ: Մեզ հետ զրույցում Արթուր Ղազարյանի մայրը Իրինա Ղազարյանը նշեց, որ նք մոտեցել են վարչապետին և ասել.”Պարոն վարչապետ խնդրում եմ մեզ պատասխանեք, Ձեր մեզ հետ խոսելու խոստումից անցել է 1 ամիս 14 օր…”: Վարչապետը խոստացել է  կառավարության շենքի դիմաց մշտապես […]

Արդյո՞ք Հայաստանը հետաքրքրում է ԵՄ-ին

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպումը կազմակերպված էր Ֆրանսիայի ազգային տոներից մեկի` Բաստիլի գրավման օրվա առթիվ: Հիշեցնենք, որ 1789 թ.-ին Ֆրանսիական մեծ հեղախոխության ժամանակ, հուլիսի 14-ին ազատագրվեց Բաստիլ ամրոցը, որտեղ բանտարկված էին ընդդիրադիրները: Քննարկման հիմնական թեմաներն էին ”Եվրոմիությունը և Հայաստանը” և ”հայ-ֆրանսիական հարաբերությունները”: Հարցին, թե արդյո՞ք Եվրոմիությունը չի […]

Գյուղնախարարն ընդունեց Իրաքի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ  դեսպան  Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:          Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը […]

Որտե՞ղ մնաց այդ հասարակությունը

Լոռու մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանն այսօր ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հարցրեց, թե ինչն է խոչընդոտում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:  Հարությունյանը պատասխանեց, որ նախևառաջ քաղաքացիական հասարակություն ասելով պետք է հասկանան ժողովուրդ: ՛՛Մեթոդաբանական մոտեցումը պետք է փոխվի: Սահմանադրությունը ոչ թե պետության, իշխանության, այլ ժողովրդի ու քաղաքացիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի