Արդյո՞ք Հայաստանը հետաքրքրում է ԵՄ-ին

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպումը կազմակերպված էր Ֆրանսիայի ազգային տոներից մեկի` Բաստիլի գրավման օրվա առթիվ: Հիշեցնենք, որ 1789 թ.-ին Ֆրանսիական մեծ հեղախոխության ժամանակ, հուլիսի 14-ին ազատագրվեց Բաստիլ ամրոցը, որտեղ բանտարկված էին ընդդիրադիրները:
Քննարկման հիմնական թեմաներն էին ”Եվրոմիությունը և Հայաստանը” և ”հայ-ֆրանսիական հարաբերությունները”:
Հարցին, թե արդյո՞ք Եվրոմիությունը չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, դեսպանը պատասխանեց.”Այդ հետաքրքրությունը կերևա Արևելյան գագաթաժողովին Վիլնյուսում, Եվրոմիություն-Հայաստանի հռարակագրի ընդունման տեքստում, և սրա շրջանակում կշարունակվեն Հայաստան ԵՄ փոխհարաբերություններում գործընթացները”:
Բացի այդ Ռենոն Նշեց, որ Հայաստանը մնում է Արևելյան գործընկերության անհատ երկիր և շարունակում է օգտվել ֆինանսական բավականին զգալի օժանդակությունից:
”Եվ այս անգամ չմոռանալով նոր համատեքստը, նկատի ունեմ Հայաստանի ցանկությունը անդամակցել մաքսային միությանը, ՀՀ-ԵՄ գործընկերությունը շարունակում է իր որդեգրած ուղին կենսագործել”- ավելացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: