23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանականտեղեկատվությանհասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

 

 

    ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Նախարարը ողջունել է նաև օրենքների մշակման գործընթացում կենտրոնների ցուցաբերած ակտիվությունը, ինչը նպաստում է նոր օրենքների լիարժեքությանը և դրանք ժողովրդին արդյունավետ ծառայեցնելուն:

 

    ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տոմաս Դեմբսկին, ԵԱՀԿ ղեկավարության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը ընդունելու համար, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող 15 օրհուս կենտրոնների կատարած աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը և մի շարք երկրների ներկայացուցիչներ ժամանում են Հայաստան կենտրոնների ձևավորման և գործունեության փորձին ծանոթանալու համար:

 

    ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը բարձրացրել է Օրհուս կենտրոնները պետական կառավարման հանձնելու ծրագիրը՝ ներկայացնելով վերջիններիս հիմնադրամի իրավակազմակերպական ձև տալու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները: Նախարար Արամայիս Գրիգորյանը, հաստատելով կենտորններին պետական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, առաջարկել է հարցի վերաբերյալ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կազմակերպել:

 

    Օրհուս կենտրոնների համակարգողները նախարարին են ներկայացրել ոլորտում ընթացող գործընթացների մասին հանրության իրազեկման, բնապահպանական տեղեկատվության լիարժեքության ու մատչելիության, օրենսդրական դաշտին և բնօգտագործման ոլորտում վերահսկողական մեխանիզմներին առնչվող մի շարք այլ հարցեր:

     Անդրադառնալով ոլորտում վերահսկողության իրականացման խնդիրներին՝ Արամայիս Գրիգորյանը օրենսդրական մեխանիզմների խստացմանը զուգահեռ նախանշել է նաև տնտեսվարողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա բնապահպանական նորմերի պահպանման հարցում տնտեսվարողի նկատմամբ կիրառել պարտավորեցնող լրացույցիչ գործիքակազմ:

    ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկաների անունիցհավաստիացրել է, որ իրենք կողջունեն և կաջակցեն նախարարի ձեռնարկած ոլորտի բոլոր բարեփոխումները:

     Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնների ծավալած գործունեության և նախարարության նոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը նկատել է, որ Բնապահպանության նախարարությունը բնապահպանական հասարակական  կազմակերպությունների հետ ունի նույն առաքելությունը և կարևորել ոլորտի խնդիրների լուծման համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունն ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության էլ ավելի ինտենսիվացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ