11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գյուղնախարարն ընդունեց Իրաքի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ  դեսպան  Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:

         Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ առկա կապերը եւ նշել, որ ոլորտը ունի զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ: Նախարարը մասնավորապես առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս,  թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը:

           Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ