Զինվորը ստորացվել ու սեռական գործողությունների է ենթարկվել ստելու եւ “պատասխան տալ” չկարողանալու համար. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին ժամկետային զինծառայող Արայի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արան 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կամ 4-ին դիտորդի պարտականություններ կատարելու ժամանակ համածառայող Դերենիկի (անունը փոխված է) կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ “պատասխան տալ” չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորը հայտնելու սպառնալիքով, դրամական օգուտ ստանալու նպատակով կատարել է շորթում՝ Դերենիկին ներկայացրել է հերթապահությունից հետո իրեն 10 հազար դրամ տալու, յուրաքանչյուր հերթապահությունից հետո 5 հազար դրամ տալու պահանջ:
2012 թվականի դեկտեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Դերենիկը Արային է տվել վերջինիս պահանջած 10 հազար դրամը:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի, 2012 թվականի դեկտեմբերի 9-ի կամ 10-ի գիշերը հերթապահության ժամանակ շարքային Դերենիկի կողմից իրեն ստելու, այդ կապակցությամբ “պատասխան տալ” չկարողանալու մասին արատավորող տեղեկությունը վերջինիս եղբորն ու դիրքի անձնակազմին հայտնելու սպառնալիքով շարքային Արան ստորացրել է Դերենիկի պատիվն ու արժանապատվությունը՝ թքել է նրա վրա, բռնություն գործադրելով՝ կատարել է շորթում՝ ոտքով հարվածել է Դերենիկի ոտքին, նրան գցել է գետնին, ոտքը դրել կրծքին ու ներկայացրել զորացրվելու ժամանակ իրեն 100 հազար դրամ տալու պահանջ:
Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին կամ 30-ին Արան բռնություն է գործադրել Դերենիկի նկատմամբ, հարվածել նրա ուսերին, սեղմել պարանոցը, հարվածել պարանոցի շրջանին ու նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:
Բացի դրանից, 2012 թվականի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին Արան շանտաժի միջոցով՝ իր հետ սեքսուալ գործողություններ կատարելու մասին տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով Դերենիկի նկատմամբ նորից կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: