14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կհրաժարվի՞ Սամվել Ալեքսանյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ն անդրադարձել է կառավարության երեկվա նիստի որոշումներից մեկին, ըստ որի օլիգարխ եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ա եւ Գ” ՍՊԸ-ին մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն տրվեց։ 
   Բանն այն է, որ ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներկրել 3 միլոն դոլարի սարքավորումներ օղու արտադրության համար։ Եվ այժմ ընկերությունը կազատվի սահմանի վրա մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից, հնարավորություն ստանալով կատարել վճարումը միայն երեք տարի անց։ 

  Շատ հաճախ օրաթերթի էջերում գիտության եւ մշակույթի գործիչները գանգատվում են փողի աղետալի պակասից։ Եվ պատկերացնենք հետեւյալ իրավիճակը։ Կառավարությունը ասում է Սամվել Ալեքսանյանին. լա՛վ, կարող ես չվճարել այդ միլիոն դոլարը, բեր քո սարքավորումն ու արտադրիր քո օղին։ Բայց հենց հիմա 500 հազար դոլար հատկացրու այսինչ ու այնինչ գիտական եւ մշակութային նպատակների համար։ 

   “Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության՝ կարելի է հավաստիացնել, որ օլիգարխը կհրաժարվի։ Նրանց պետք չէ ո՛չ գիտությունը, ո՛չ էլ մշակույթը։ Չենք ցանկանում ասել, թե “մշակույթ” բառը լսելիս ձեռքը գցում են ատրճանակին, բայց քունները տանում է վայրկենապես։

Թաթա կամ Արմենչիկ. դա՝ այո՛։ Դա համաշխարհային արվեստի գագաթնակետն է”,-գրում է թերթը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ