20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2014

Հրդեհ սարի թաղում

Հուլիսի 2-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի թիվ 19 տանը:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 9-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.04-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):

Օձի և կարիճի խայթոցներ

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով: Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։

Երևանի մանկապարտեզներում իրականացվում են գույքի համալրման և նորոգման մեծածավալ ծրագրեր

«Երևանի մանկապարտեզներում արդեն երկրորդ տարին է իրականացվում են գույքով համալրելու և շենքերի նորոգման մեծածավալ ծրագրեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Անցյալ տարի շուրջ 500 մլն դրամի շրջանակում մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ գույքով՝ խոհանոցային տեխնիկայով, սառնարաններով, սառցախցիկներով, սալօջախներով, մսաղացներով և այլն: Նորացվում են նաև սեղանները, աթոռակները, պահարանները, […]

Մաուրո Գևգեոզյանը կշարունակի հանդես գալ ”Ալյանսայում”

Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը կշարունակի հանդես գալ ”Ալյանսա Լիմայում”: ”Ալյանսան” մեկ տարով երկարաձգել է ուրուգվայական ”Նասիոնալի” հարձակվողի վարձակալության ժամկետը: Հայաստանի հավաքականի նորեկը ”Ալյանսայում»”կխաղա մինչ 2015 թ.-ի հունիսը:

“Եթե այն ժամանակ ինքը իր ԿԲ կառավարչին գործից ազատեր”

“Ես  ինքս Քրիստոսը չեմ, որ գնահատականներ տամ: Ես մի բան կարող եմ ասել, որ ցավոք սրտի, մեզանում խելամիտ եւ օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունից հեռանալուց հետո”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին առնչվող հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:  “Բազմաթիվ խնդիրներ է ինքը առաջ քաշել, մասնավորապես Տիգրան Սարգսյանի հետ հայտնի բանավեճում, որոնք իր […]

”Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից”

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook-յան հանրագրում գրել է. ”Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց: Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան […]

Առանց ցնցումների իշխանափոխություն. սա է քառյակի ձգտումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեմ է սոցիալական ցնցումներին, պանթունավտանգ իրավիճակին: ”Բնական կերպով հասարակությանը տանենք ճիշտ ուղղության, դրան եմ կողմնակից”,-այսօր քառյակի համատեղ ասուլիսին ասաց Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե եթե մինչր սեպտեմբերի 30 իշխանությունները կյանքի չկոչեն քառյակի 12 կետերը, քառյակը կգնա կտրուկ քայլերի ու ցնցումների: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույն ի հարցին ի պատասխան […]

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կոմունիստներն ու ‘’Վերածնունդ’’ կուսակցության 38 պատգամավորներ կտրուկ դեմ են արտահայտվել ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքմանն ու լքել են նիստերի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Վավերացման օգտին քվեարկել են 59 պատգամավորներ, իսկ դեմ են եղել 4-ը։ Քննարկումների ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդգծել […]

Արտոնյալ վարորդներ չկան. ահա և ապացույցը

Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան, և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն: Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում ”Պրադո” մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի