20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2014

Սարկոզիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Նիկոլյա Սարկոզիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք ‘’ազդեցության չարաշահում’’ հոդվածով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով France-Presse-ից: Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։ Նրան կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու համար։ Մեղքի ճանաչման դեպքում Սարկոզիին, ‘’ազդեցության չարաշահում’’ […]

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Շվեյցարիային և անցավ ¼ եզրափակիչ/վիդեո/

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Շվեյցարիային: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Արգենտինային հաղթանակ պարգևեց Դի Մարիան:

Ջուր չի լինի

“Երևան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140, Րաֆֆու17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, […]

Քամի և կարկուտ

Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Աղմկալի իրավիճակ Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Աղմկալի իրավիճակ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 1-ին Հայաստանյաց առաքելական  եկեղեցու Էջմիածնի վանքի ներկայացուցիչ Լևոն Չիլինգարյանը եկեղեցու անունով Հայաստան է ներմուծել գրանիտե սալիկներ, որը հայտարարագրել է, սակայն հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողությանը, ինչի արդյունքում տուգանվել է 50. 000 դրամով: Սակայն […]

Դարձյալ կամայական գներ. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում կարդում ենք. 40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ ՛՛Սալյուտ՛՛ ծխախոտը՝ 30 կոպեկ, ՛՛տակից՛՛՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ: […]

Չեմպիոնների լիգայում Անդորրայի չեմպիոնը հաղթեց ”Բանանցին”

Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը; Անդորրայի չեմպիոն ”Սանտա Կոլոմա” նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն ”Բանանցին”: Հանդիպման 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած միակ գնդակը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց անդորրական թիմին: Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանում:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի