08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Համայնքի ղեկավարի 66, ավագանու անդամի՝ 188 թեկնածու

2014թ. հունիսի 8-ին թվով 59 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ինքնաբացարկի դիմում կարող էին ներկայացնել մինչեւ ս.թ մայիսի 29-ը` ժամը 18.00-ն: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի […]

Ինչո՞ւ ՌԴ-ը Ղրիմով կգնա, Հայաստանը ԼՂՀ-ով չի անդամակցի

”Աստանայում հայտարարություն է արվել, որ Հայաստանի անդամակցությունը կճանաչեն` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված սահմանների։ Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պայմանները նույնպես տարբեր են: Այսօրվա Ռուսաստանի սահմանները ներառում է Ղրիմը, որի դեմ հենց Դուք անձամբ քվեարկել եք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում”,-այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարղականի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով ԱԺ փոխնախարար Կարեն Նազարյանին։ Նա […]

Սյունեցի պատանիներին ընդունեց մարզպետը /ֆոտո/

Մայիսի 29-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց մայիսի 20-ից 26-ը Դիլիջանում անցկացված “Հայրենիքիս զինվորն եմ”  խորագրով համահայկական երիտասարդական ճամբարի սյունեցի մասնակիցներին: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով եւ իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին իրենց ձեռնարկին մասնակցությունը ապահովելու գործուն աջակցության համար:  Վահե Հակոբյանը կարեւորեց երիտասարդների նման ձեւաչափով հանդիպումները, եւ վստահություն հայտնեց, որ դրանք մեծապես նպաստելու են երիտասարդների միջեւ ճանաչողության […]

Բռնաբարել և սպանել են 14 և 15 տարեկան հնդիկ աղջիկների

Հնդկաստանում երկու աղջիկներ դարձել են խմբակային բռնաբարության զոհ: Նրանց դիակներն անհետանալուց 2 շաբաթ անց հայտնաբերվել են ծառից կախված վիճակում Ուտար-Պրադեշ նահանգում: Սպանվածները 14 և 15 տարեկան քույրեր էին: 5 կասկածյալներից մեկին ձերբակալել են. նա հարցաքննվում է:  Ոստիկանները սկզբում հրաժարվել էին գործ հարուցել` տեղի ունեցածը համարելով ինքնասպանություն, սակայն բողոքի ալիք բարձրանալուց հետո սկսվել է քննություն: Երեք […]

Պաշտպանության նախարարության պարզաբանումը

10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական […]

Զոհրաբյանը դիմելու է Էդվարդ Նալբանդյանին

՛՛Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ, քանի որ, եթե այստեղ ներկա լիներ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս երեկ չգիտեր՝ Աստանայում Հայաստանին ինչ է սպասվում՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է 2013թ. […]

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է /ֆոտո/

Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաեւ Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի […]

“Վար-չա-պետ, վար-չա-պետ”՝ Հովիկ Աբրահամյանին էին կանչում /վիդեո/

Կառավարության շենքի առաջ հավաքված բողոքավորները, թերեւս իրենց հույսը կապում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանք այլ ելք չունենալով՝ պահանջում էին վարչապետին: “Վար-չա-պետ, վար-չա-պետ”՝ վանկարկում էին նրանք: Մանրամասները տեսանյութում: 

Ջորջ Մայքլը տեղափոխվել է հիվանդանոց

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հիվանդանոց է տեղափոխվել հայտնի երգիչ Ջորջ Մայքլը: Հոսպիտալացման պատճառները հայտնի չեն: 50-ամյա երգչի` հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը հաստատել են վերջինիս ներկայացուցիչները: Ջորջ Մայքլի տուն եկած բժիշկներն այնտեղ են անցակցրել 4 ժամ, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ 2011 թ.-ին երբ Ջորջ Մայքլը տեղափոխվել էր հիվանդանոց, մեծ դժվարությամբ էր փրկվել մահից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի