18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Համայնքի ղեկավարի 66, ավագանու անդամի՝ 188 թեկնածու

2014թ. հունիսի 8-ին թվով 59 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ինքնաբացարկի դիմում կարող էին ներկայացնել մինչեւ ս.թ մայիսի 29-ը` ժամը 18.00-ն:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու:

Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 207 քաղաքացիներց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 19-ը. գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու: Այսպիսով` 2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու եւ 3-ում` 3 թեկնածու:

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 126 դիտորդով:

  

 ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ