08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սյունեցի պատանիներին ընդունեց մարզպետը /ֆոտո/

Մայիսի 29-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց մայիսի 20-ից 26-ը Դիլիջանում անցկացված “Հայրենիքիս զինվորն եմ”  խորագրով համահայկական երիտասարդական ճամբարի սյունեցի մասնակիցներին: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով եւ իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին իրենց ձեռնարկին մասնակցությունը ապահովելու գործուն աջակցության համար:

 Վահե Հակոբյանը կարեւորեց երիտասարդների նման ձեւաչափով հանդիպումները, եւ վստահություն հայտնեց, որ դրանք մեծապես նպաստելու են երիտասարդների միջեւ ճանաչողության բարձրացման խթանմանը, ինչպես նաեւ ապագայի կերտման գործընթացին նրանց ներգրավմանը:

Մարզպետը նաեւ ընդգծեց, որ նման միջոցառումները խրախուսվում են , քանի որ դրանք մեծ դեր ունեն ինչպես երիտասարդիինքնավստահության այնպես էլ սեփական կյանքի ձեւավորման մեջ ակտիվ դեր ստանձնելու առումով: Ճամբարականները նշեցին, որ ճամբարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, իրավաբաններ, զինվորականներ, հոգեբաններ, որոնց ընթացքում ներկայացվել են հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները, հոգեբանական պատրաստության եւ հոգեւոր դաստիարակության կարեւորությունը:

Կազմակերպվել են նաեւ ֆիլմերի դիտում, մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ եւ սպորտային խաղ-մրցույթներ: Յոթօրյա երիտասարդական 5 ճամբարներից յուրաքանչյուրին մասնակցելու են 16-ից 20 տարեկան 25 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:

 Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդության հայրենաճանաչության մակարդակը եւ նպաստել ռազմահայերնասիրական հոգու ամրապնդմանը: Սյունիքի տարբեր տարածաշրջաններից ճամբարներին կմասնակցեն 70 երիտասարդ:

Ի դեպ, երիտասարդները մրցումների ժամանակ արժանեցել են պարգեւների, որոնք ներկայացվեցին Սյունիքի մարզպետին:

Լուսանկարները ֆոտոլրագրող Նվեր Զելյայի

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ