Զոհրաբյանը դիմելու է Էդվարդ Նալբանդյանին
՛՛Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ, քանի որ, եթե այստեղ ներկա լիներ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս երեկ չգիտեր՝ Աստանայում Հայաստանին ինչ է սպասվում՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է 2013թ. պետական բյուջեի կատարողականը, և Զոհրաբյանը հարցեր էր ուղղել նորանշանակ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին, ով այդպես էլ հստակ պատասխան չէր տվել:
ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որ ինչ-որ մի ֆորմատով արտաքին գերատեսչության ղեկավարը գա խորհրդարան և այս հարցերի վերաբերյալ պատգամավորներին պարզաբանում տա: ՛՛Ես այսօր հենց գրավոր կդիմեմ պարոն Նալբանդյանին` հրավիրելով առնվազն սկզբի համար մեր հանձնաժողով` պարզաբանումներ ստանալու համար: Բայց, կարծում եմ, որ սա մեկ հանձնաժողովի խնդիր չէ, պետք է ողջ խորհրդարանը իրազեկվի՛՛,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևի այն հայտարարությունը, թե Հայաստանը ԵՏՄ-ին պետք է միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միացած տարածքով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, Զոհրաբյանն ասաց. «՛՛այաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի քաղաքական որևէ ուժ, որ այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում կդրսևորի՛՛: