08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Կադաստրի պետի նշանակումը ՀՀԿ-ում արդեն ՛՛թրջել են՛՛. Հրապարակ

Չնայած խոսակցություններին, թե պետգույքի և կադաստրի ծառայությունները կմիավորվեն, և նոր սուպեր-նախարարության ղեկավար կդառնա Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչը, այնուհանդերձ, ՛՛Հրապարակի՛՛ աղբյուրների պնդմամբ, գրեթե հավանական չէ:  Ըստ նույն աղբյուրների, կադաստրի պետ կդառնա Աժ պատգամավոր Մարտին Սարգսյանը՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը: Թերթի տեղեկություններով՝ՀՀԿ-ում այս նշանակումն արդեն ՛՛թրջել՛՛ են:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 29-ին թիմն անցկացրեց մարզում ամբողջ կազմով, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Այսօր նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ: Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը […]

Հրանտ Բագրատյանը վերափոխվել է. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛ ՛՛Վարչապետների ակումբ՛՛ ստեղծելու Հովիկ Աբրահամյանի մտադրությունն ամենից շատ ոգևորել է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց, թե միտք ունի նախկին վարչապետներին ՛՛իրար գլխի՛՛ հավաքելու, չնայած մի քանիսի հաշվով կասկածում է, որ ՛՛ձեռք կմեկնեն՛՛ իր առաջարկին: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ՀԱԿ […]

Հետտոնական շոկ. Ժամանակ

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ։ Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվել է Եվրասիական միությունը, որի  ստեղծման գագաթնաժողովի ընթացքում էլ հնչեցվել է Իլհամ Ալիեւի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը։ Մինչեւ հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու […]

Լուիզիանա նահանգը Ադրբեջանում հայերի կոտորածները դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանում հայերի կոտորածները: Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ջանքեր գործադրել կասեցնելու պատմական փաստերի խեղաթյուրումները և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերի պատասխանատուներին: ”Այժմ Ադրբեջանը փորձում է խուսափել բռնությունների և դաժանությունների իրականացման պատասխանատվությունից, կեղծել պատմական իրողությունները ` ԽՍՀՄ զորքերի ներգրավվածությունը ներկայացնելով որպես հայերի […]

Բայց ինչո՞ւ եք զարմացել. Կ. Շահգելդյանը՝ վարչապետի խորհրդական նշանակվելուց. Ժողովուրդ

‘’Բայց ինչո՞ւ եք զարմացել’’, – նման կերպ է պատասխանել Կոտայքի նախկին մարզպետը ՛՛Ժողովուրդի՛՛ հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական։ ՛՛Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք էլի՛՛, – հայտարարել է Կ. Շահգալդյանը։ ՛՛Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ՛՛, – վերջում ասել է թերթի զրուցակիցը։ Իսկ հարցին, թե ինչ […]

Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ոչ հերքվում է, ոչ հաստատվում. Հայկական ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել: Իսկ տեղեկությունը հետևյալն էր՝ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ նպատակով են հանդիպել Քոչարյանն […]

Ուկրաինայի դեսպանը կվերադառնա. Հրապարակ

Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ ՛՛Հրապարակի՛՛ հետ զրույցում այս մասին ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը միաժամանակ ՛՛հարկ է համարել՛՛ նշել, որ ինքն ամենևին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ ՛՛էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Անաստաս Միկոյանի արձանն անհետացել է ձուլարանից. Հայկական ժամանակ

Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը ՛՛Կռազի պարկի՛՛ ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցները երեկ ՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցին ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել։ Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի