19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետտոնական շոկ. Ժամանակ

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ։ Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվել է Եվրասիական միությունը, որի  ստեղծման գագաթնաժողովի ընթացքում էլ հնչեցվել է Իլհամ Ալիեւի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը։

Մինչեւ հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու համար։ Սակայն պարզ չէ, թե ինչ պետք է անել՝ պետք է հրաժարվե՞լ Եվրասիական միությունից, թե՞ պետք է անցակետ դնել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանին ոչ մի անցակետ չի լինի։ Սակայն դա հայտարարել են ոչ երեկ, այլ ավելի վաղ։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույն կերպ չի հայտարարել Աստանայում, որ ոչ մի անցակետ լինել չի կարող։ Այսինքն՝ ինչի՞ տեղ է թողել Սերժ Սարգսյանն իր լռությամբ։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյաննն ուղղակի չի իմացել, թե ինչ պետք է ասի։ Սակայն այս ամենի մեջ Հայաստանի ու Ղարաբաղի հարցն է, այսինքն՝ Հայաստանն ու Ղարաբաղն են դարձել այն գնդակը, որը պտտվում է ՛՛ռուլետկայի՛՛ մեջ։ Այն պարբերաբար թափով պտտվում է, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պարբերաբար հայտնվում են ինչ-որ մի տեղում, որից շահում են ինչ-որ սուբյեկտներ։ 

Անկախության տոնը նշած և Սարդարապատում հերոսական ճառեր արտասանած Սերժ Սարգսյանը հաջորդ օրն իսկ Աստանայում լուռ նստած լսում է, թե ինչպես են պտտում ՛՛ռուլետկան՛՛ և Հայաստանն ու Ղարաբաղը գլորում այս ու այն կողմ: Եվրասիական միության շրջանակում ակնհայտորեն իր հարցերն է փորձում լուծել անգամ այդ շրջանակի հետ դե յուրե կապ չունեցող Ադրբեջանը, ընդ որում` լուծել շրջանակում ներառված Հայաստանի հաշվին, իսկ ահա Հայաստանը, ըստ էության, հայտնվել է դիտորդի դերում և լուռ հետևում է այլոց խաղին, չկարողանալով կես բառ իսկ արտասանել սեփական շահերը պաշտպանելու և նաև ըստ էության նվաստացած վիճակից դուրս գալու համար:

Մանրամասները ՛՛Ժամանակի՛՛ այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ