08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Գյուղատնտեսները տարին հաղթանակով կփակեն

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ, տարին չնայած  գյուղատնտեության համար անհաջող է, բայց աննախադեպ բերք կլինի եւ գյուղատնտեսները տարին  հաղթանակով կավարտեն: Կարտոֆիլի արտահանումը շարունակվում է, կարտոֆիլը միշտ կայուն կլինի, եւ իրենք մտադրություն ունեն այդ առումով Հայաստանը դարձնել Հոլանդիա: Ծիրան կլինի ընդհանուր բերքի 10-15%-ը, միջին գինը 500-1000 դրամ, եւ բոլորն էլ մի-մի կիլոգրամ կուտեն: Սակայն, […]

Մահացածների հարազատները Հրաչյա Հարությունյանից փոխհատուցում են պահանջում

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը և Պոդոլսկում  վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած “Կամազ”-ի վարորդ  Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը խոսեցի դատաքննության ընթացքի մասին: ’’ Գրավոր ընթացակարգով հարցաքննվում են ոստիկանները, ովքեր ներգրավված են այդ գործում և մասնակցել են Հրաչյա Հարությունյանի ձերբակալմանը: Հարցաքննվում […]

Վարդան Մինասյանն ընգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Sport.kz-ն կազմել է Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է տուրի լավագույն մարզիչ: ”Հայ մասնագետն ի վիճակի եղավ բեկել իր թիմի համար վատ ընթացք ունեցող խաղի ընթացքը: Հաջող փոխարինումներ իրականացնելով` հայ մասնագետն իր վերջո հասավ կամային հաղթանակի”,-գրում է կայքը:

Մայդանը տեղափոխվել է Աբխազիա. ընդդիմությունը ձևավորում է կառավարություն

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: ”Իմ ինքնակամ հրաժարականի վերաբերյալ առաջարկին չեմ պատասխանի”,-նշել է Անկվաբը: Նա խոստացել է պատասխանել պատգամավորների հետ խորհրդակցությունից և ընտրողների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպելուց հետո: Աբխազիայի նախագահը չի պատրաստվում պաշտոնից հեռացնել երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբայային: Նշենք, որ Աբխազիայի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է […]

Հրանուշ Հակոբյանը՝ երեկվա աղմկահարույց որոշման մասին

Կառավորության երեկվա որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայեր ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից: Այս որոշումը, սակայն, մի շարք քննադատությունների արժանացավ: Այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանելով Սփռույքի նախարար Հրանու Հակոբյանն ասաց, որ ՀՀ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: ՛՛Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքը ունի որոշակի կետեր, որով ասում […]

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, սեսյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին` ժամը 07.15-ին, գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.410 եւ […]

Ինչն է արգելել Հրանուշ Հակոբյանը նախարարությունում

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն առաջնային պլան է մղվում լեզուն: ՛՛Մենք գումարում ենք երիտասարդական ֆորումներ՝ ՛՛Հայերենն իմ սրտում է՛՛ խորագրով, որպեսզի երիտասարդության մեջ շարժում սկսենք: Հանրապետության նախագահը հայտարարեց, որ տանը խոսենք հայերեն, մենք այդ կարգախոսը փորձում ենք տեղայնացնել նաև մեր համայքներում, որպեզի բոլորի ուշադրությունը հրավիրենք […]

Ինքնասպանություն Գորիսում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 30-ին, ժամը 07.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ “Դիտակետ” կոչվող տարածքում, քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ինքնասպանություն է գործել Գորիս քաղաքի բնակիչ Վ. Ղ.-ն (ծնվ. 1981 թ.): Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին:

Պուտինը չի հրավիրվել Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում ներկա գտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին:  ”Որքանով ես եմ տեղյակ, նախագահը հրավեր չի ստացել”,-նշել է Պեսկովը: Ուկրաինայի մայրաքաղաքում այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախատեսվում է մաքրել Մայդանը վրաններից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի