Մահացածների հարազատները Հրաչյա Հարությունյանից փոխհատուցում են պահանջում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը և Պոդոլսկում վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած “Կամազ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը խոսեցի դատաքննության ընթացքի մասին:
’’ Գրավոր ընթացակարգով հարցաքննվում են ոստիկանները, ովքեր ներգրավված են այդ գործում և մասնակցել են Հրաչյա Հարությունյանի ձերբակալմանը: Հարցաքննվում է նաև հետևից ընթացող մեքենայի վարորդը’’,-նշեց Երանուհի Թումանյանցը:
Նա նկատեց, որ Հրաչյա Հարությունյանը ընդունել է իր մեղքը և դատաքննության փուլում պատասխանում է բոլոր հարցերին: Առողջական վիճակը լավ է:
Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց,որ մահացածների հարազատները դրամական փոխհատուցումներ են պահանջում.’’Ես այնպես չէ որ կողմ չեմ դրան, բայց դա պիտի որոշի դատարանը: Ես չգիտեմ այդ խնդիրը ոնց պիտի լուծվի: Կոնկրետ չգիտեմ ինչ գումարի մասին է խոսքը և ոնց պիտի փոխհատուցենք ’’ :
Կտեղափոխվի արդյոք Հրաչյա Հարությունյանը Հայաստան, նախաքննության ավարտից հետո, պատիժը կրելու համար` հարցին Թումանյանցը նկատեց, որ երբ պատիժը արդեն որաշված կլինի, այդ ժամանակ կարող է քննարկվել այդ հարցւ Ռուսաստանի արդարադատության նախարարության հետ միասին: