19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարության պարզաբանումը

10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:

Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Նույն օրը զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ:

10.05.2014 որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննության համար կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

14.05.2014 թվականին Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել է: Վերջինիս բացատրվել են օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ եւ այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը եւ դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:

Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների եւ ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:

Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին պարբերաբար տեղեկութոյւններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ