08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2014

Համալիրի արտաքին տեսքը չի փոխվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում դիմելով Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին ասաց, որ նախարարությունը պետք է Մարզահամերգային համալիրի հարցում կարծր դիրքորոշում ունենա և թույլ չտա արտաքին տեսքը փոփոխության ենթարկել: ՛՛Այնտեղ ոչ մի ծրագիր չի իրականացվում, որ արտաքին տեսքում փոփոխություն է լինելու՛՛,-պատասխանեց փոխնախարարը: ՛՛Եթե խոսքը գնում է մասնավորեցման մասին, մեր գործառույթի մեջ մտնում […]

”Կոչնչացնեմ մրցակցին և կնվաճեմ հերթական տիտղոսը”.Դարչինյանը` վաղվա մենամարտի մասին

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) վաղը մենամարտ կանցկացնի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլտերսի (23-0, 19 նոկաուտ) հետ: ”Այո ես պարտվել են Դոնեյրի ռևանշում` չնայած, որ միավորներով բավականին լավ վիճակում էի: Վատն այն է, որ ես միշտ ցանկանում եմ հաղթել ժամանակից շուտ: Ես շատ էի ցանկանում նոկաուտի ենթարկել նրան, սակայն բաց թողեցի հարված: […]

Ի՞նչ անհետանալ. Կամո Արեյանն՝ Անաստաս Միկոյանի արձանի անհետացումից

՛՛Չէ, չէ, տեղյակ չեմ, ի՞նչ անհետանալ՛՛,-Ազգային ժողովում ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե տեղյակ է՝ ձուլարանից ուուր է անհետացել Անաստաս Միկոյանի արձանը, այսպես պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Դիտարկմանը, որ չնայած նախագիծ չկար, բայց արձանը ձուլարանում էր, նա արձագանքեց. ՛՛Չգիտեմ, չգիտեմ՛՛,-ասաց Արեյանն ու շտապեց հեռանալ:  Հիշեցնենք, որ այսօր ՛՛Հայկական ժամանակը՛՛ գրել էր, որ Անաստաս Միկոյանի բրոնզե […]

Սփյուռքի նախարարն ամուսնացրել է նաեւ պատգամավորի աղջկան

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ՛՛Արի տուն՛՛ ծրագրին քիչ ֆինանսավորում է հատկացվում: Նախարարի խոսքով՝ եթե ֆինանսավորումն ավելանա, նախորդ տարիների համեմատ կրկնակի շատ սփյուռքահայ երեխաներ կհյուրընկալվեն Հայաստանում: Նա նշեց, որ ՛՛Արի տուն՛՛ ծրագրով սփյուռքահայ երեխաները ոչ միայն սովորում են հայկական բուհերում, այլև շփվում հայաստանցիների հետ, և ստեղծվում […]

Աշակերտների թիվը նվազել է. 600 հազարից՝ 370 հազար

”Մենք խուսափում ենք խոսել թիվ մեկ խնդրից`հանրակրթությունն ունի լրջագույն խնդիր, դա աշակերտների տարեց տարի պակասությունն է. մենք խոսում ենք ամեն ինչից, բացի սուբյեկտից`աշակերտից”,-այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Պատգամավորը նշեց, որ տասնհինգ տարի առաջ ՀՀ դպրոցներում եղել է 600.000 աշակերտ, իսկ այսօր այդ […]

Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակցությանը. Արմեն Աշոտյան

՛՛Ի սկզբանե այդ տարբերակը տարբերակ չէ Հայաստանում բնակվող և աշխատող, առավել ևս քաղաքականությամբ զբաղվող և ոչ մի գործչի համար։ Ես չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցիչ, որը նման աբսուրդային գաղափար կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր համարում է, որ […]

Կայքերի գրանցումը հնարավոր է անել կրկնակի էժան. ՏՄՊՊՀ-ը տուգանեց մենաշնորհը չարաշահելու համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում այսօր ևս տույժի ենթարկվեցին օրինախախտ մի շարք ընկերություններ Անդրադառնալով առաջին հարցին ՏՄՊՊՀ նախագահ  Արտակ Շաբոյանը զեկուցողին խնդրեց ներկայացնել խնդիրը: ՏՄՊՊՀ  վերլուծության և մրցակցության գնահատման վարչության մասնագետ զեկուցող Վահե Աբրահամյանը նկատեց, որ  հանձնաժողովին դիմել է ’’Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն’’ ՀԿ_ը տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի ’’.am” տիրույթում գրանցում […]

Ուկրաինայում սպանվում են խաղաղ բնակիչներ, կործանում ուղղաթիռ/վիդեո/

Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են կրակահերթը Սլավյանսկի և նրա շրջակայքի ուղղությամբ: Երեկվա ընթացքում սպանվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ: Սլավյանսկի զինյալների շտաբը հայտնում է, որ բացի զոհերից արձանագրվել են նաև 3 տասնյակից ավելի վիրավորներ: Բացի այդ, զինյալների կողմից ուկրաինական բանակին պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 զինծառայող: Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ցավակցությունն է […]

՛՛Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր՛՛

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ Աստանայի երեկվա իրադարձություններից հետո Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև է հայտնվել: ՛՛Ես կարծում եմ՝ Հայաստանն իսկապես լուրջ իրավիճակում է հայտնվել, ու պիտի կարողանա ճիշտ քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչև իր պայմանները թելադրել, բայց թե ինչի կհանգենք, սա ժամանակի հարց է՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նրա խոսքով՝ Ղազախստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի