19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համալիրի արտաքին տեսքը չի փոխվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում դիմելով Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին ասաց, որ նախարարությունը պետք է Մարզահամերգային համալիրի հարցում կարծր դիրքորոշում ունենա և թույլ չտա արտաքին տեսքը փոփոխության ենթարկել:

՛՛Այնտեղ ոչ մի ծրագիր չի իրականացվում, որ արտաքին տեսքում փոփոխություն է լինելու՛՛,-պատասխանեց փոխնախարարը: ՛՛Եթե խոսքը գնում է մասնավորեցման մասին, մեր գործառույթի մեջ մտնում է մշակութային օջախ հանդիսացող շենքի հետ կապված պաշտպանական պարտավորագրերի ստորագրումը: Դա նշանակում է, որ այս սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում պետք է, նայած ինչ կարգի հուշարձան է՝ հանրապետական նշանակության, թե տեղական, պարտավոր է ստանալ որոշակի համաձայնություն՛՛,-հավելեց Պողոսյանը:

Նա նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, որ համալիրի տեսքը խեղումների է ենթարկվելու:

՛՛Երևի տեղյակ չեք, հենց խնդիրը դա է, որ պայմանագրի մեջ հենց առուվաճառքի մշակութային բառն է հանած: Ձեր ասածն ուժի մեջ է, եթե պայմանագրի մեջ նշվում է, որ վաճառվում է որպես մշակութային օբյեկտ, հենց այդ բառն է հանած, դրա համար եմ ես ուզում ձեր սկզբունքային, կարծր դիրքորոշումը, որ այդ տերմինը պայմանագրից չհանվի, դա նայեք, և եթե իմ ասածը ճիշտ է, դրա դեմ կռիվ տվեք՛՛,-հակադարձեց Մանուկյանը:

Արթուր Պողոսյանն էլ ասաց, որ ցանկացած մշակութային հուշարձանի կարգավիճակ որոշվում է ոչ թե դրա հետ կատարվող պայմանագրի ձևակերպմամբ, այլ այն փաստաթղթերով, որ հաստատել է Կառավարությունը:

՛՛Մենք ունենք պետական պատմամշակութային հուշարձանների ցանկ, որը Կառավարությունը հաստատել է, և եթե այդ կառույցը համարվում է հուշարձան, այլ պայմանագիր չի գործում: Ես տեղյակ չեմ՝ կոնկրետ այդ պայմանագրի մեջ ինչ ձևակերպում է տրված, բայց որ դա հուշարձան է, ոչ մեկը չի կարող չընդունել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ