19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշակերտների թիվը նվազել է. 600 հազարից՝ 370 հազար

”Մենք խուսափում ենք խոսել թիվ մեկ խնդրից`հանրակրթությունն ունի լրջագույն խնդիր, դա աշակերտների տարեց տարի պակասությունն է. մենք խոսում ենք ամեն ինչից, բացի սուբյեկտից`աշակերտից”,-այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Պատգամավորը նշեց, որ տասնհինգ տարի առաջ ՀՀ դպրոցներում եղել է 600.000 աշակերտ, իսկ այսօր այդ թիվը նվազել է դառնալով 370.000: ՀԱԿ պատգամավորն ընդգծեց՝  մասնավորապես գյուղերում գտնվող յուրաքանչյուր չորս դպրոցից մեկում աշակերտների թիվը հարյուրից պակաս է:

՛՛Սա է դաժան վիճակագրությունը, և մեր դպրոցների ծանրաբեռնվածությունը կազմում է 52-53%… հարյուրների են հասնում հինգ հոգուց պակաս դասարան ունեցող դպրոցները, ուզեք, թե չուզեք՝ սա է մեր երկրի թիվ մեկ խնդիրը, և չխոսել սրա մասին ճիշտ չի լինի՛՛,-նկատեց նա:

Արմեն Աշոտյանը հակադարձեց ՀԱԿ պատգամավորին`նշելով, որ ՀՀ դպրոցներում 600.000 աշակերտ եղել է ոչ թե տասնհինգ տարի առաջ, այլ 1991-92 թվականներին` համաձայնելով հանդերձ, որ ՀՀ-ում աշակերտների թիվը նվազել է. ՛՛Սա լուրջ խնդիր է ողջ պետության համար, քանի որ ստացվում է, որ դեմոգրաֆիկական ալիքի առաջին հարվածն իր վրա է վերցնում կրթության ոլորտը, բայց այդքանով այդ ալիքը չի ավարտվելու, հետո գալիս է բանակը, տնտեսությունը, հասարակությունը և այլն՛՛:

Աշոտյանը նշեց, որ արտագաղթը բոլոր ժամանակների համար է խնդիր եղել: ՛՛Դեմոգրաֆիակական խնդիրների համար մեր նախարարությունը պատասխանատու չէ՛՛:

՛՛Ուղղակի պիտի նշեմ, որ Ձեր ասած 1998 թվականին ՀՀ բնակչությունը նույն վիճակագրության համաձայն 3,8 միլիոն էր.. հետևությունները թողնում եմ լսարանին՛՛,-իր արձագանքում նշեց Կրթության և գիտության հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ