19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակցությանը. Արմեն Աշոտյան

՛՛Ի սկզբանե այդ տարբերակը տարբերակ չէ Հայաստանում բնակվող և աշխատող, առավել ևս քաղաքականությամբ զբաղվող և ոչ մի գործչի համար։ Ես չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցիչ, որը նման աբսուրդային գաղափար կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր համարում է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև դրվի մաքսային սահման Եվրասիական տնտեսական միության անդամակցելու համար։ Աշոտյանը նշեց, որ Հայաստանը և ԼՂՀ-ը միասնական տարածք է, մենք ունենք երկու պետություն, բայց միասնական տնտեսական տարածք է, միասնական կրթական տարածք է, միասնական մշակութային տարածք է, այս պարագայում նաև միասնական պաշտպանական տարածք է, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երաշխավորն է Արցախի բնակչությանն ու անվտանագությանը։

Հարցին, թե ինչու երեկ Աստանայում երեք նախագահները չքննարկեցին Սերժ Սարգսյանի հետ Ադրբեաջնի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, ՀՀԿ փոխանախագահը պատասխանեց. ՛՛Ես չեմ կարծում, որ մենք նման հարցադրման իրավունք ունենք, որովհետև առհասարակ նամակներն անձնական կատեգորիա են, երկրորդ՝ ես նման կատեգորիկ պնդում չէի անի և երրորդը՝ քանի որ ես այնուհանդերձ կողմնակից եմ, որ Հայաստանը դառնա Եվրասիական ընդհանուր տնտեսական միության մաս, զերծ կմնամ առավել կտրուկ մեկնաբանություններից։ Մի օրինակ կբերեմ, վստահաբար յուրքանչյուրդ մի հարևան, բարեկամ կամ ընկեր կարող եք ունենալ, որն այդքան էլ սիրված չէ այլոց կողմից, բայց պարբերաբար ձեզ մի բան է խնդրում, այսպես ասած՝ բզբզում է, դուք ստիպված ինչ-որ մի բան անում եք, ասելու համար, որ արել եմ։ Ես կարծում եմ, որ այս հոգեբանական գործոնները կարող էին լինել նաև այս պարագայում՛՛։

Աշոտյանի խոսքով՝ ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին և հասկանում են դրա բոլոր հետևանքները: ՛՛Ակնհայտ է, որ հանրապետության ներսում գտնվող բոլոր քննադատների համար, եթե ԵՏՄ-ի անդամակցությունը վատը լիներ, կործանարար լիներ, բացասական հետևանքներ լիներ, ապա վստահաբար Ադրբեջանի իշխանությունները հաճույքով կհետևին, թե ինչպես է Հայաստանը կատարում այդ քննադատների սխալ աշխարահաքաղաքական ընտրությունը, թե ինչպես է տանում փակուղի կամ կործանվում։ Ադրբեջանի իշխանությունների նման ռեակցիան ակնհայտորեն հասաստում է ևս մեկ անգամ, որ իրենք լավ են հաշվել Հայաստանի համար բոլոր արդյունքները՝ և քաղաքական, և տնտեսական, և ռազմական որոնք ի հայտ կգան անդամակցությունից հետո և դրա համար ամեն կերպ փորձում են կանխել։ Կանխել բնականաբար չի հաջողվելու, որովհետև Ադրբեջանից չէ կախված անդամակցության խնդիրը, և կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշված ժամկետներում կմինա ԵՏՄ-ին և 15 թ-ի հունվարի մեկից կլինի այդ միության լիիրավ անդամը՛՛։

  ԿԳ նախարարը չի կարծում, որ այն, ինչ-որ երեկ հնչել է ի թիվս այլ պնդումնների, խոչընտոտ կարող է հանդիսանալՀՀ-ի անդամակցությանը, որովեհտև և Ղազախստանը, և Բելառուսը, և Ռուսաստանը քանիցս ընդգծել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ և ակնհայտ է նաև, որ մեր հարաբերությունները կոնստրուկտիվ լինելով բոլոր երկրների հետ այս պարագայում խարսխված են Մոսկվայի հետ ունեցած գերակա հարաբերությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ