21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կայքերի գրանցումը հնարավոր է անել կրկնակի էժան. ՏՄՊՊՀ-ը տուգանեց մենաշնորհը չարաշահելու համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում այսօր ևս տույժի ենթարկվեցին օրինախախտ մի շարք ընկերություններ

Անդրադառնալով առաջին հարցին ՏՄՊՊՀ նախագահ  Արտակ Շաբոյանը զեկուցողին խնդրեց ներկայացնել խնդիրը:

ՏՄՊՊՀ  վերլուծության և մրցակցության գնահատման վարչության մասնագետ զեկուցող Վահե Աբրահամյանը նկատեց, որ  հանձնաժողովին դիմել է ’’Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն’’ ՀԿ_ը տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի ’’.am” տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ , բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ’’.am” տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում ”.am” տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման  ծառայությունները իրականացնում է ”Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն ” ՍՊԸ_ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

Այս ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվե, որ դաշտում առկա է մրցակցություն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ , որ միջնորդներից մեկը ”ԷյԲի ՍիԴոմենը” տնօրինում է շուկայի ավելի քան 70 տոկոսը:

Բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազր դրամ, որը ամբողջությամբ վճարել են “Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին”: Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին ”վճարել” կամ այլ կերպ ասված` հետ է վերադարձրել 6 հազար դրամը:

Արտակ Շաբոյանը իր խոսքում նշեց, որ “Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը” չարաշահել է իր մենաշնորհային դիրքը ` սահմանափակելով ազատ մրցակցությունը: Նա հույս հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առաջիկայում կարող է իջնել կայքերի գրանցման արժեքը:

Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության` 10 մլն դրամի չափով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ